Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց

Ամուլսարի հիմնախնդիրը, կարծես թե, յուրօրինակ սահմանագծի կարգավիճակ է ստացել։ Երեկ վարչապետ Փաշինյանն ի վերջո անցավ այդ սահմանագիծը՝ անցյալում թողնելով հեղափոխական պատրանքներն ու հանրային ակնկալիքները։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանի կառավարումը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջափուլի՝ մինչև Ամուլսարի հանքի մասին դիրքորոշում հայտնելն ու դրանից հետո։

Հետաքրքրականն այն է, որ վարչապետը հանուն այդ հիմնախնդրի հսկայական զոհաբերության գնաց՝ խաղասեղանին դնելով իր քաղաքական կապիտալն ու հանրային վստահությունը։ Նույնիսկ բազմաթիվ սխալների առկայությամբ նախկինում նա շարունակում էր պահպանել հեղափոխական խորհրդանիշի իր կարգավիճակը, ինչը նրան որոշակի անձեռնմխելիության կարգավիճակ էր շնորհում։ Իսկ հիմա կարգավիճակն այդ մասամբ կարելի է մսխված համարել և Փաշինյանն այլևս սովորական կառավարիչ է, որին քաղաքացիները թիրախավորելու են այն նույն տրամաբանությամբ, ինչ նախկիններին։

Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում․ մի՞թե արժեր հանուն Ամուլսարի այսպիսի զոհաբերության գնալ։ Մի՞թե կարելի էր այդքան շուտ մսխել քաղաքական կապիտալն ու վստահությունը։

Խնդիրը միայն Փաշինյանի անձի հետ չէ կապված։ Բանն այն է, որ իրադարձությունների նմանատիպ զարգացումը խաչ քաշեց նաև հանրային համերաշխության գաղափարի վրա, քանի որ վարչապետի վիճահարույց ու կարճաժամկետ դիրքորոշումը երկարաժամկետ կոնֆլիկտի սաղմեր է տեղադրում։ Հեղափոխությունից հետո նա հանրային դաշինք ստեղծելու իրական հնարավորություն էր ստացել, բայց ցավոք սրտի դաշինքն այդ ժամանակավոր էր ու անհեռանկար։

Եթե փորձենք վերլուծել կառավարության վերջին մեկ տարվա գործունեության առանձնահատկությունները, ապա կանգ կառնենք երկու հիմնական մոտեցումների վրա, որոնք են՝ կարճաժամկետ որոշումների կայացում և վիճակագրական մանիպուլյացիա։ Ամուլսարն ահա այս երկու մոտեցումների հետևանքն է, որը մերկացնում է կառավորղ թիմի գաղափարական սնանկությունն ու ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունը։

Շատերը չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց, որը ամեն պահ կարող է պայթել։ Իսկ դա այնքան վտանգավոր է, որ նույնիսկ նախկին ռեժիմի և ռեևանշիստների դեմ ուղղված պայքարը այլևս չի ապահովելու այն հանրային կոնսոլիդացիան, որը անցյալում կար։

Իրավիճակն այս հասկանալի կլիներ վարչապետի պաշտոնավարման ավարտի ժամանակ, բայց վարչապետ դառնալուց ընդամենը մեկ տարի անց վարկանիշի ու վստահության մսխումը պարզապես արկածախնդրություն է։ Չէ՞ որ իշխանության այլընտրանքի բացակայության պայմաններում լեգիտիմ կառավարության լեգիտիմության աստիճանական փոշիացումը կարող է վերստին պարարտ հող նախապատրաստել ավտորիտարիզմի տարածման համար։ Այսպիսով վարչապետը երեկ թույլ տվեց իր պաշտնովարման ընթացքի ամենակոպիտ սխալը, ինչի հետևանքները կարող են չափազանց ծանր լինել։