Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն

Պարոն վարչապետ կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է. Արամ Սարգսյան

Պարո՛ն վարչապետ, կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի պատմություն հիշեցի, երբ դժվարությամբ լսում էի Նիկոլ Փաշինյանի երկարաշունչ բացատրությունները, թե ինչու Ամուլսարի շահագործումը մեծագույն վերելքի կհասցնի վերահսկողության մակարդակը:

Ուրեմն, 1974թ. Հայաստանի Խորհրդային հանրապետությունում նախահեղափոխական վիճակ էր: Հեչ մի զարմացեք: Այն ժամանակներին բնորոշ էր՝ եթե աշխատավոր մարդիկ տեղական իշխանությունից լուրջ դժգոհություն էին հայտնում (նամակներ էին ուղարկում ԽՄԿԿ քաղբյուրո, ծառայությունները հատուկ հարցումներ էին կազմակերպում, մամուլի հոդվածներն էին վերլուծվում և այլն), ապա Մոսկվան սկսում էր նախապատրաստել հանրապետության ղեկավարի փոփոխությունը:

ՀԿԿ նոյեմբերյան պլենումում Կարեն Դեմիրճյանին ընտրեցին Կենտկոմի առաջին քարտուղար: Այդ օրերին ես աշխատում էի Մոսկվայում՝ «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթում: Գլխավոր խմբագիրը հարցրեց, կարո՞ղ եմ կենտրոնական թերթերից առաջինը հարցազրույց ունենալ նորընտիր քարտուղարի հետ:

Ընդամենը մեկ շաբաթ էր Կարեն Դեմիրճյանը զբաղեցնում երկրի ղեկավարի առանձնասենյակը: Ինձ ընդունեց կարճ, բայց ինձ համար բովանդակալից ժամանակով: Երկու գրասեղանների վրա առանձին բուրգերով գրքեր էին շարված: Զրույցի մանրամասներն առանձին պատմության թեմա են:

Երբ դուրս եկա առանձնասենյակից, ընդունարանում տեսա պատկառելի մարդկանց խումբ: Հանրապետությունում հայտնի գիտնականներ էին: Նրանց ներս հրավիրեցին: Օգնականին հարցրի՝ «Բողոքելու են եկե՞լ հին  «ռեժիմից»: «Ոչ, ինչ ես ասում, Կարեն Սերոբովիչն ինքն է հրավիրում լավագույն մասնագետներին, ժամերով լսում, հարցեր է տալիս, խորանում է իրեն անծանոթ բնագավառների խնդիրների լուծման հնարավորություններին»: «Իսկ գրքերը, որ խնամքով դասավորված են սեղանին, կարդո՞ւմ է»: «Երեկ և այսօր առավոտյան Ճապոնիայի հետպատերազմյան փորձն էր ուսումնասիրում»:

Հետո այդ յուրահատուկ «լիկբեզի» մասնակիցներից իմացա, որ լինի մշակույթի, գյուղատնտեսության, առավել ևս՝ գիտության և արդյունաբերության բնագավառ, Կարեն Դեմիրճյանն իր հարցերով և նախանշվող ծրագրերով զարմացնում էր գիտակներին քննարկվող թեմայի տիրապետմամբ:

1975 հունվարին Կարեն Դեմիրճյանն իր ընտրությունից երկու ամիս հետո հանդես եկավ խոր վերլուծությամբ հագեցած, բոլոր հիմնահարցերը վերհանած, համակարգային փոփոխությունները նախանշած զեկույցով:

Ոչ բոլոր երազանքները կատարվեցին, արատավոր երեւույթներն արմատախիլ եղան, բայց Կարեն Դեմիրճյանի կառավարման ունակությունները, ճշգրիտ որոշումներ կայացնելու հմտությունը, հանրապետության և ազգային (հատուկ շեշտում եմ՝ ազգային) շահերը դիվանագիտորեն պաշտպանելու սկզբունքայնությունը մինչ օրս մնացին անգերազանցելի:

Պարոն Փաշինյան, պարոն Վարչապետ, ժամանակն է կանգ առնել և հետ նայել: Սովորելու դեռ շատ բան ունեք: Եթե, իհարկե, գոռոզամտությամբ չեք տառապում»: