Փաշինյան Նիկոլ, ես քեզ սպասում եմ. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը բորբոքվեց
Արդեն երեք տարի է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը գտնվում են նախնական կալանքի տակ եւ տեւական ժամանակ է խախտվում է նրանց արդար դատաքննության իրավունքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց Բիլայնի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
«Նրանց բոլոր ընկերների խափանման միջոցները փոխվել են եւ, ըստ էության, այն ապացույցները, որոնք ներկայացված են դատարանին որեւիցե կերպ չեն ազդելու իմ պաշտպանյալի ազատ արձակման վրա։ Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատաքննություն, առաջին հերթին պետք է որոշենք ամբաստանյալի խափանման միջոցի հարցը, քանի որ կան վկաներ, որոնք կարող են տարիներով չգալ եւ եթե խոսենք ողջամիտ ժամկետների մասին, ապա այս պարագայում դրանք արդեն խախտված են։
Մենք ունենք նմանատիպ իրավիճակների վերաբերյալ կայացված ՄԻԵԴ որոշումներ, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությանը տուգանել են, նույնը պետք է տեղի ունենա այս գործով, մենք չենք ուզում, որ մեր պետական բյուջեից գումարներ ծախսվեն ապագա որոշումների համար»,–հայտարարեց պաշտպանը։
Գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ դիմելով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ասաց, որ այս գործով Եվրոպական դատարանի վճիռն անխուսափելի է։
«Այդ մեղադրանքը, որ դուք բերել եք, սա 37 թիվը չի, էդ մեղադրանքի համար դուք պատասխան եք տալու»,–ասաց նա, ապա խոսքն ուղղեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին.
«Եկեք ուշքի գանք, այսօր Հայաստանի դատարանում անարդարություն է տեղի ունենում եւ բռնաբարվել ա արդարությունը»։
Այնուհետեւ Արմեն Բիլյանը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Փաշինյան Նիկոլ, խոսքս քեզ ա ուղղվում, ես քեզ սպասում եմ, եթե գալիս ես անարդարությունը վերացնելու, լավ, եթե ոչ՝ ուրեմն դու շարունակում ես Սերժի մեղադրանքը»,–բորբոքված հայտարարեց նա։
Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։
7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ