Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունըԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՊերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար Մելոյան«Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»
Քաղաքականություն

Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, կարծես, չբերեցին հայ հանրության կողմից այդքան սպասված արմատական և կտրուկ իշխանափոխությունը, եթե, իհարկե, ընդդիմությունը համակերպվի հրապարակված արդյունքների հետ։

Ընդդիմադիր դաշտը, առաջին տպավորությամբ, չկարողացավ ամբողջությամբ իրացնել իր առջև դրված առավելագույն նպատակները, և հակաեկեղեցական հստակ գործելաոճով հայտնի վարչախմբին հաջողվեց դեռևս պահպանել պետական ղեկը։ Այդուհանդերձ, բացառելով ինքնախաբեության գործոնը՝ վստահաբար պետք է արձանագրենք, որ ընդդիմության համար այս արդյունքը պարտություն համարելը կլինի կոպիտ ռազմավարական սխալ։ Սառնասիրտ քաղաքականության օբյեկտիվ լեզվով ասած՝ սա իշխող ուժի դիրքերի զգալի թուլացում է, քանի որ, ինչպես հասկանում եմ, նրանք վերընտրվեցին էապես պակաս լիազորություններով և վերջնականապես կորցրեցին իրենց նախկին բացարձակ իշխանությունը։ Ստեղծվել է միանգամայն նոր հավասարակշռություն, որը հայ ազգային ուժերից պահանջում է մարտավարական կտրուկ ու խելամիտ փոփոխություններ։ Այս իրողությունը հասկանալու համար պետք է դիմել Սուրբգրային իմաստությանը։ Ելք գրքում Աստված, խոսելով խոստացված երկրից թշնամիների վտարման մասին, ասում է. «Մեկ տարում նրանց քո առջևից չեմ հալածի, որպեսզի երկիրն ամայի չդառնա...Կամաց-կամաց նրանց կհալածեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը» (Ելք 23 – 29։30)։ Սա մեծագույն դաս է մերօրյա իրականության համար։ Մինչ այժմ ողջ հանրային պայքարը տարվում էր մեծ մասամբ էմոցիոնալ գերսպասումներով և արագ հաղթանակի ակնկալիքով։ Այսօր արդեն ակնհայտ է՝ հակաեկեղեցական արշավի և ապազգային երևույթների դեմ պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված։

Կարծում եմ՝ գործող վարչախումբը այլևս չի կարող գործել նախկին ագրեսիվությամբ ու բացարձակ անպատժելիությամբ։ Սա բացառիկ ռազմավարական պատուհան է Սուրբ Էջմիածնի և էությամբ հայ հանրության համար՝ անցնելու երկարաժամկետ, հաստատուն դիրքային ամրապնդման և սեփական ռեսուրսների ճիշտ վերադասավորման։ Այս ընտրություններով հայ հանրությունը մասնակիորեն սահմանափակեց գործող իշխանության բացարձակ կամայականությունները (կրկնեմ, որ սա այն դեպքում, եթե հավաքական ընդդիմությունն ու ժողովուրդը համակերպվեն հայտարարված արդյունքների հետ)։ Իմ դիտարկմամբ, հաջորդ տրամաբանական փուլը պետք է լինի հոգևոր-մշակութային և գաղափարական դիմադրության խորացումը անմիջապես «գետնի վրա»՝ կրթական օջախներում, համայնքային կառույցներում և տեղական լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ համախմբումն այս նոր իրավիճակում դառնում է ոչ միայն զուտ կրոնական հավատքի, այլև հայկական պետականության պահպանման գործնական, կենսական հարց։ Մեր գլխավոր խնդիրն է թույլ չտալ հուսահատության մուտքը ազգային ուժերի շարքեր։ Պայքարը չի ավարտվել, այն պարզապես տեղափոխվել է ավելի խորքային, արժեքային և երկարաժամկետ հարթություն, որտեղ հայ հոգու տոկունությունը միշտ հաղթելու է։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում