Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»
Քաղաքականություն

Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ օրենսդրության, այսօր ՀՀ ԿԸՀ-ն ամփոփելու է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունելու է հետևյալ որոշումներից մեկը՝ կամ՝ Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին, կամ՝ Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին, կամ՝ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, կամ՝ Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին:

Մինչ այդ հայտարարվեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ, որում արձանագրել են լայնածավալ խախտումներ ինչպես մինչ քվեարկությունը, այնպես էլ հենց քվեարկության օրը: 

Ընդհանրապես, ոչ սատելիտ գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ հայտարարել են, որ այս ընտրություններն ինքնին ոչ լեգիտիմ են և անցել են բազմաթիվ խախտումներով: Դրանց «գագաթնակետը» դարձան ԲՀԿ-ի հետ կապված մանիպուլյացիաները. նախ՝ այս կուսակցության ձայները իջեցվեցին 4 տոկոսից, որպեսզի չանցնի խորհրդարան, իսկ երբ վերահաշվարկի պահանջից հետո պարզվեց, որ ԲՀԿ-ի ձայները 4 տոկոսից ավելին են, ԿԸՀ-ն հանկարծ որոշեց անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Իսկ այդ տեղամասերում ԲՀԿ-ն բավական շատ ձայներ էր ստացել: Այսինքն, այստեղ գործ ունենք ոչ թե տեխնիկական «շտկման», այլ քաղաքական որոշման հետ, որի հիմքում բացառապես ՔՊ-ի քաղաքական շահն է՝ ստանալու մանդատների 3/5-ը, որի միջոցով կկարողանան փոփոխել սահմանադրական օրենքներն ու առանցքային նշանակումներ անել իրավապահ համակարգում:

Երեկ հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մասնավորաբար նշելով. «ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, դիմակայելու իշխանության անօրինականություններին... Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար»: ԲՀԿ-ն նաև բողոքի ակցիա էր իրականացրել ԿԸՀ դիմաց, ուր հավաքված էին հարյուրավոր ոստիկաններ:

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականին Փաշինյանը հայտարարում էր. «Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»: Ինչպես երևում է, վեց տարում իրոք շատ բան է փոխվել, ու խոսքը «մեկ քվեաթերթիկի» մասին չէ, այլ մի ամբողջ ընտրության, որի ժամանակ այնպիսի խախտումներ են արվել (հենց միայն ԲՀԿ-ի օրինակը շատ խոսուն է), որոնք, ըստ մասնագետների, էական ազդեցություն են թողնում ընտրությունների արդյունքների վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում