Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ)

Օգոստոսի 21-ին Երևանում տեղի ունեցավ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) համատեղ միջազգային START-UP ծրագրի շնորհանդեսը։

 

YEDI-ն կանադական բիզնես-ինկուբատոր, աքսելերատոր և վենչուրայի ֆոնդ է, որը ֆինանսավորվում է Կանադայի կառավարության, խոշոր բանկերի և մասնավոր կազմակերպությունների կողմից։  2016 թ.-ին YEDI-ն Իսրայելի Արիել համալսարանում բացել է բիզնես-աքսելերատոր, իսկ 2018 թ. Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական Համալսարանում Միջազգային ֆինանսների բազային ամբիոն։ Հայաստանում YEDI-ի պաշտոնական գործընկերն է Գ. Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղը, որի հրավերով էլ Երևան էին ժամանել YEDI-ի նախագահ Մարատ Րեսինը, բիզնես-մոդերատորների կանադական թիմը, ինչպես նաև ծրագրին մասնակցելու նպատակով խոշոր գործարարներ Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից, Իրանից։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով կառավարության անունից ողջունեց այս նախաձեռնությունը՝ հայտնելով իր պատրաստակամությունը բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու ծրագրի մեկնարկին, հետագա զարգացմանն ու ընդլայնմանը Հայաստանում։

 

Գ. Վ.Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն իր խոսքում նշեց, որ այս ծրագիրն արդեն լայն տարածում ունի աշխարհում ու մեծ հեռանկար է բացում գիտելիքահեն տնտեսության զարգացման համար։ Ծրագրին մասնակցությունը ոչ միայն առաջնակարգ բիզնես կրթություն ստանալու հնարավորություն է, այլև ներառում է նորարարական բիզնես ծրագրերին ու Start-UP-երին բազմակողմանի օժանդակության ցուցաբերում։

 

«Սա բացառիկ հնարավորություն է նոր գաղափարների, ծրագրերի և բիզնես-նախագծերի հեղինակների համար, որպեսզի իրենք ձեռք բերեն դրանք իրականության վերածելու գործիքակազմ»,- ասաց Թ․ Վարդանյանը՝ նշելով նաև, որ սա աննախադեպ միջոցառում է, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Մոսկվայում։ Սակայն, հետևելով մեր երկրում ընթացող քաղաքական անցուդարձին՝ YEDI-ի նախագահ, պարոն Րեսինը որոշում է կայացրել այն տեղափոխել Հայաստան՝ դրանով իսկ իր աջակցությունը հայտնելով մեր երկրում ընթացող փոփոխություններին։ 

 

Նշվեց, որ 2018 թ. շվեդական UBI Global գործակալության կողմից YEDI-ն ճանաչվել է որպես աշխարհում «Առաջին համալսարանական բիզնես-աքսելերատոր»:

 

YEDI-ի նախագահ Մարատ Րեսինն իր խոսքում նշեց, որ Կանադայում իրենք ստարտ-ափերի համար ունեն տարբեր ծրագրեր, բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, նաև ծրագրեր միջազգային ձեռներեցների համար, որոնք կարող են բիզնես ծրագրեր իրականացնել իրենց աջակցությամբ։ YEDI-ն ունի բոլոր հնարավորությունները (այդ թվում առանձին կամպուս) միջազգային ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել Հյուսիսային Ամերիկայի շուկա։

«Երբեմն, երբ երկիրն ունի փոքր շուկա, խնդիր է առաջանում, քանի որ մարդիկ սկսում են իրենց բիզնեսը, զարգացնում ու ընդլայնում այն, իսկ հետո ի՞նչ անել։ Նրանք կամ վաճառում են իրենց ծրագրերը ամերիկյան կամ եվրոպական ընկերություններին, կամ  տեղափոխում այլ երկիր, ինչը դրական երևույթ չէ։ Ահա մենք ձևավորում ենք հատուկ ծրագիր նման ստարտ-ափերի համար, որպեսզի իրենք մեծացնեն իրենց բիզնեսն ու մուտք գործեն նաև Հյուսիսային Ամերիկայի շուկա»,- ասաց YEDI-ի նախագահ Մարատ Րեսինը։

Րեսինը նշեց, որ այս ծրագիրը Հայաստան բերելով՝ իրենք ցանկացել են մի փոքր աջակցություն ցույց տալ այն գործընթացներին, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում, և ողջ աշխարհից մարդկանց բերել Հայաստան, որպեսզի նրանք տեսնեն, որ սա հիանալի շուկա է, որը կարող է ներգրավել ներդրումներ։

 

«Տեսնելով այսպիսի մեծ աջակցություն Հայաստանի կառավարության և Գ. Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի կողմից՝ ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ մենք ուրախ կլինենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ, կառուցելու մեր կամպուսն այստեղ ու իրականացնելու մեր ծրագրերն այստեղից»,- ասաց Րեսինը։

 

 

Գ. Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Րեսինին՝ միջոցառումն Հայաստանում անցկացնելու համար։

 

«Հայաստանում ներդրումային մթնոլորտը օր օրի բարելավվում է։ Մենք բաց ենք համագործակցության համար և արդեն իսկ ուրվագծել ենք մեր ռազմավարական համագործակցության ճանապարհային քարտեզը YEDI-ի հետ։ Կարծում եմ՝ Հայաստանում մենք ունենք ամենակարևորը՝ ինտելեկտուալ ներուժ, աշխատասեր ժողովուրդ, ճկուն միտք, որը, ցավոք, դեռ բավարար չափով չի կապիտալիզացվում»,- ասաց Արման Վարդանյանը։

 

 

Նշենք նաև, որ Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղը (erevan.rea.ru)  հիմնադրվել է 2004 թ.-ին,  որտեղ իրականացվում են Բարձրագույն կրթություն (Բակալավրիատ) և MBA ծրագրեր։ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում գործում է Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գտնվող աշխարհում միակ ռուսական պետական քոլեջը (միջին մասնագիտական կրթություն՝ 9-րդ դասարանի հենքով)։