Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ

Մենք շատ լուրջ կասկածներ ունենք, որ տեղի է ունենում վարչապետին խեղաթյուրված կամ անհիմն տեղեկությունների տրամադրման մի գործընթաց: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2019թ-ի օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն. Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում փորձաքննություն անելու համար միջազգային կազմակերպության ընտրության մրցույթի հարցի քննարկման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով Փաշինյանի հետեւյալ հարցին․ «Հիմա իրենք «Էլարդ»-ի՞ անունը տվեցին՝ որպես վստահելի կազմակերպություն», ասում է․

«Որպես վստահելի կազմակերպություն, պարոն վարչապետ: Բայց, այնուամենայնիվ, ես, եթե չեմ սխալվում, եւ կարծում եմ՝ չեմ սխալվում, մինչեւ մրցույթ հայտարարելը «Էլարդ»-ի մասնագետները եկան սկզբում այստեղ ու տարբեր այլ փորձագետներ են եկել, բացի «Էլարդ»-ից, այսինքն՝ «Էլարդ»-ը միակը չի եղել, փորձագիտական այլ խմբեր էլ են եղել: Նույն Բնապահպանական ճակատը 2 փորձագետ էր բերել, այսինքն՝ նրանք նույնպես ունեցել են այդ հնարավորությունը մասնակցելու: Եվ դրանից հետո արդեն միջազգային մրցույթ է կազմակերպվել եւ եթե չեմ սխալվում…»։

Քանի որ այս պատասխանում հիշատակված է մեր կամավորական խմբի անունը եւ նշվում է, թե իբր այդ մրցույթի հետ կապված մենք երկու փորձագետ ենք բերել Հայաստան, ցանկանում ենք հայտարարել հետեւյալը․

Տիգրան Ավինյանի՝ վերը նշված պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Մենք ոչ մի առնչություն չենք ունեցել այդ մրցույթի հետ եւ ոչ մի փորձագետի չենք բերել դրան մասնակցելու համար։ Երկու միջազգային փորձագետներ իսկապես եկել են Հայաստան 2018թ-ի հունիսին, հանդիպել են նաեւ Տիգրան Ավինյանի հետ, ներկայացրել են իրենց տեղեկություններն ու գիտական վերլուծությունները, սակայն նրանք ոչ մի առնչություն չէին կարող ունենալ այդ մրցույթի հետ, քանի որ քրեական գործը հարուցվել է նրանց այցելությունից մեկ ամիս անց՝ հուլիսի 20-ին, իսկ նախաորակային մրցույթը հայտարավել է շատ ավելի ուշ՝ նոյեմբերի 11-ին։

Ուզում ենք նշել նաեւ, որ այդ փորձագետներին մենք չենք բերել Հայաստան, այլ իրենք եկել են Հայաստանի հանրությանը եւ այլ շահագրգիռ կողմերին ներկայացնելու 2017թ-ի գարնանից Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ իրենց արած հիմնարար ուսումնասիրությունների արդյունքները՝ քիմիայի ու բնապահպանական հարցերով ինժեներ ամերիկահայ Հարութ Բրոնոզյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով։

Անհասկանալի է, թե ինչո՞ւ է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը՝ շահարկելով նաեւ մեր անունը։ Հաշվի առնելով վերջին օրերին վարչապետի հնչեցրած որոշ այլ տվյալներ, նաեւ ուշադիր կարդալով վերոնշյալ խորհրդակցության սղագրությունը՝ մեզ մոտ նաեւ հարցեր են առաջանում, թե ի՞նչ նպատակով է սա արվել, արդյոք սա եզակի՞ դեպք է, թե՞ կան իրականությանը չհամապատասխանող այլ փաստեր եւս, որոնք ներկայացվում են վարչապետին տարբեր պաշտոնյաների կողմից:

Ինչո՞ւ ենք սա շեշտում, քանի որ սա առաջին դեպքը չէ, եւ մենք արդեն իսկ ներկայացրել էինք Տիգրան Ավինյանին առնչվող նմանօրինակ եւս մի դեպք՝ «Ինչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին» հոդվածում՝ կապված օֆշորներում գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման օրենքի հետ։

Մենք շատ լուրջ կասկածներ ունենք, որ տեղի է ունենում վարչապետին խեղաթյուրված կամ անհիմն տեղեկությունների տրամադրման մի գործընթաց: