Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Նորաշենիկում 3 օր առաջ բռնկված հրդեհը չի նահանջում․ 5-6 ակտիվ օջախ է հայտնաբերվել

Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հետազոտության արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6 ակտիվ օջախ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 70 հա (20 հա բուսածածկույթ և 50 հա անտառածածկ տարածք):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 20 աշխատակից, թիվ N զորամասից 32 զինծառայող, գյուղի 17 բնակիչ, ինչպես նաև ՃՈ-ի աշխատակիցներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 20:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:46-ին: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 12 հա (6 հա բուսածածկույթ և 6 հա անտառածածկ տարածք):

Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 30 փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 15 աշխատակից:

Օգոստոսի 23-ին հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Աշխատանքներում  ներգրավվել են 25 փրկարար, թիվ N զորամասից 30 զինծառայող, «Հատուկ Լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի Կապանի ջոկատից 7 լեռնափրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջրատարը: Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 20 հա (10 հա բուսածածկույթ և 10 հա անտառածածկ տարածք):

Օգոստոսի 24-ին, ժամը 06:30-ից վերսկսվել են Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները, որոնք ժամը 20:49-ին մթության պատճառով դադարեցվել են: