Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Դպրոցի այս վիճակը տնօրենի շնորքն է՝ եվրոլուսամուտները, պետքարանը. Սեւաբերդցիները պահանջում են նախկին տնօրենին

Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղում այսօր՝ օգոստոսի 27–ին, լարված իրավիճակ էր դպրոցում տնօրենի նոր պաշտոնակատարի նշանակման պատճառով։ Դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք միայն այսօր են տեղեկացել, որ պաշտոնակատար է նշանակվել եւ միանգամից եկել են դպրոց։

«Այսօր պատահական իմացանք, որ դիրեկտորին ուզում են փոխել, ընդ որում՝ հուլիսի 12–ին տնօրենի ընտրություն է եղել եւ իրենց բերած թեկնածուն չի անցել։ Այսօր մարզպետարանից որոշել են, նորից նույն մարդուն ուղարկել են, որպես պաշտոնակատար»,- ասաց Սեւաբերդի բնակիչ Արամ Այվազյանը։

Գյուղացիների խոսքով՝ նախկինում դպրոցն ավելի վատ վիճակում է. «Դպրոցի այս վիճակը, որ տեսնում եք, լրիվ տնօրենի շնորքն է՝ եվրոլուսամուտները, տանիքը, պետքարանը։ Ես, որ այս դպրոցում սովորել եմ, պետքարան չի եղել»։

Նախկին եւ ներկա տնօրենների միջեւ փաստաթղերի հանձնում–ընդունում կատարվեց, որին ներկա էին նաեւ դպրոցի ուսուցիչները եւ ծնողները. «Ես չեմ ուզում, որ ընկեր Զաքարյանը հրաժարական տա, իմ երեխաները դպրոց չեն հաճախելու։ Ընկեր Զաքարյանը Երեւանից մեկ առ մեկ ուսուցիչներին տանից վերցնում՝ բերում է գյուղ, եթե նա դուրս գա՝ մեր լավ մասնագետները դուրս են գալու, մենք չենք ուզում կորցնել մեր լավ մասնագետներին»։

Դպրոցի նախկին տնօրեն Վլադիկ Զաքարյանը նշեց, որ իրեն մարզպետանից նախապես զգուշացրել են, որ տարիքը լրացել է եւ չի կարող մնալ տնօրենի պաշտոնում, եւ որ այս բողոքի ակցիանինքը չի կազմակերպել։

«Ափսոս, որ դպրոցում 18 աշակերտ է սովորում, դրանից ելնելով դասաժամերը քիչ են եւ ուսուցիչ գտնելը բավական դժվար է։ Այս ծնողների գալն ինձ հետ ընդհանրապես կապ չունի, ասում եմ՝ եթե բողոք ունեք, Աստծուն բողոքեք, որ ես 65 տարեկան եմ։ Մեծացել եմ, գնում եմ թոշակի»,- ասաց Զաքարյանը։

Դպրոցի նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Սեդա Օհանյանը վստահեցրեց, որ պատրաստ է համագործակցել նախկին տնօրենի հետ եւ, որ նա կարող է մնալ դպրոցում եւ շարունակել աշխատել, որպես ուսուցիչ։

«Ընկեր Զաքարյանին հրաժեշտ տալու անհրաժեշտություն չկա, ես ընդունում եմ, որ առանց նրա շատ դժվար կլինի»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ գիտակցում է՝ այս բողոքն իր անձի դեմ չէ. «Բողոքը կապում են Երեւանից եկող ուսուցիչների եւ գյուղի ճանապարհների հետ. մնացածը ժամանակը ցույց կտա»։

Ծնողների խոսքով՝ դիմելու են մարզպետին, քանի որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց տնօրենից։ Նրանց վրդովվեցրեց նաեւ այն, որ համայնքի ղեկավարը որեւէ կերպ չի միջամտել. «Ոչ մի բան չլսեց, ներս էլ չմտավ, որ դուք եկաք, թողեց, գնաց։ Վախեցել է երեւի»։

Նախկին տնօրենը հրաժեշտ տվեց ներկաներին՝ ասելով, որ որպես տնօրեն՝ բանալիները հանձնել է։ Ուսուցիչներրն ու ծնողներն էլ հայտարարեցին, որ բոյկոտելու են այս գործընթացը, եւ սեպտեմբերի 2–ին դպրոցը կլինի դատարկ՝ առանց աշակերտների եւ ուսուցիչների։