Կցորդիչը պոկվել է բեռնատարից, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք
Գորիս-Որոտան ավտոճանապարհին օգոստոսի 27-ին կցորդիչը պոկվել է բեռնատարից, ինչի հետեւանքով տեղի է ունեցել 10 տոննա վառելիքի արտահոսք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Երեկ՝ ժամը 19:31-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Աշխատանքներին մասնակցել է նաեւ մեկ ջրատար ավտոմեքենա Գորիսի քաղաքապետարանից:
Պարզվել է, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Dong Fang» մակնիշի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ռեզա Ռ.) ավտոմեքենային ամրակցված 30 տ տարողությամբ կցորդիչի հատվածը ջարդվել, պոկվել է ավտոմեքենայից եւ ընկել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Կցորդիչը հատուկ տեխնիկայի օգնությամբ տեղափոխվել է անվտանգ տարածք եւ տեղում սահմանվել է հերթապահություն՝ մինչեւ արտահոսքի պարպվելը:
Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթեւեկելի:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...