Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Գյուղատնտեսության ոլորտն արհամարված է, որոշ ապրանքներ կթանկանան․ Հրաչ Բերբերյան

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանին չի զարմացնում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի մոտ 8 տոկոս անկումը։ Նա Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ, իրականում, պատկերը շատ ավելի վատ է։ Բերբերյանի խոսքով՝այս ոլորտում անցած տարվա համեմատ 15 տոկոս անկում կա։ Նա պատճառն էլ գիտի՝ կառավարությունը կադրային խնդիր ունի։

 

«Միայն ու միայն կադրային խնդիր է։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի, բայց այսօր կառավարությունում մի մասնագետ էլ չունենք, որ ոլորտին տիրապետի։ Նրանք մասնագետներ չեն, այլ լավ վերարկու բռնող, կոշիկ մաքրող տղաներ են,  որոնք խցկվել են կառավարություն և վայելում են ժողովրդի հարկերը։ Միայն կառավարությունը չէ, այլև նույն ԱԺ-ն, 30 և ավել պատգամավոր ունեցանք, բայց որ պատգամավորների մի մասն էլ լիներ, մեզ բավական էր»,- ասաց նա։

Գյուղատնտեսության ոլորտի հետընթացի պատճառներից մեկն էլ Բերբերյանը համարում է Գյուղատնտեսության նախարարության՝ Էկոնոմիկայի նախարարությանը միացումը։ Նա մեկ անգամ չի ասել, որ կառավարության նման կառուցվածքային փոփոխություններն անհետևանք չեն մնալու։

 

«Հողը տվեցին գյուղացուն, բայց դրան նաև շարունկություն պետք էր տալ։ Գյուղացին ժամանակին գոնե ձայն ուներ կառավարությունում, այո, կուսակցական էին, բայց հարվածի տակ իրենք էին առաջինն ընկնում ու ստիպված էին, գոնե, ոլորտի շահը պաշտպանել։ Այսինքն, երբ մի տեղ ճանապարհ էր փակվում և այլն, գյուղնախարարն առաջին շարքերում էր, գոնե լսում էին ժողովրդին, հիմա դա էլ չկա։ Էկոնոմիկայի նախարարությունն այդքան էլ տրամադրված չէ զբաղվել գյուղատեսության զարգացմամբ»,- ընդգծեց Բերբերյանը։

Վերջինս կարծում է, որ եթե որևէ մարզում հրդեհ է բռնկվում, պետք է մարզպետը պատժվի, իրենց տեղերում նստած փոխվարչապետները պետք է պատժվեն։ Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ ոլորտի մի շարք մասնագետներ մեկ անգամ չեն ասել, որ, եթե 23  օր տեղումներ չեն լինում, ապա կառավարությունը կարող է Հանրապետությունում երաշտ հայտարարել։ Նա հիշեցրեց՝ ՀՀ-ում 45 օր տեղումներ չեն եղել, բայց երաշտ չի հայտարարվել։

«Եթե չեն հայտարարում, բնականաբար, միջոցներ ևս չեն ձեռնարկում, այսինքն՝ չեն ցանկանում զբաղվել ոլորտով, միգուցե, խելքները չի հասնում, միգուցե, ուղեղներն ուրիշ տեղ է։ 40 օր տեղում չլինելուց հետո ո՞ր կառավարությունը չէր հայտարարի, որ Հանրապետությում երաշտ է։ Այստեղից հետևում է հրդեհ, որից առաջանում է անասնակերի պակաս։ Խնդիրը շղթայական գնում է, քանի որ, եթե ժամանակին այդ խոտը հնձվեր, ապա այսօր անասնակերի խնդիր չէինք ունենա։ Առման այս տապին խոտի ձյուկը հասել է 1300 դրամի, ձմռանը հասնելու է 2300 դրամի, բնականաբար, կաթն ու կաթնամթերքը կթանկանան»,- մանրամասնեց Հրաչ Բերբերյանը։

Բերբերյանը ցավով արձանագրեց, որ կառավարությունում կան մարդիկ, որոնք գյուղատնեսությունը չեն սիրում։ Նրա գնահատմամբ՝ ոլորտը ոչ թե անտեսված է, այլ արհամարված, սա էլ այն դեպքում, երբ ՀՀ ՀՆԱ-ի 20-25 տոկոսը գյուղատնտեսությունն է։ Նա նաև վստահեցրեց՝ որոշ գյուղատնտեսական ապրանքներ կթանկանան։

«ՌԴ-ն խոսում է գյուղատնտեսության տարբեր ուղղություններով արտահանումներ մասին, որը միլիարդներ է բերում երկիր, իսկ մեզ մոտ ոչ մեկ չի հարցնում, թե ծիրանն ինչո՞ւ պակասեց, դաշտի լոլիկ ինչի՞ չկա, խաղողն ինչո՞ւ է քիչ։ Մեկը հարցնո՞ւմ է գյուղացուն՝ կարտոֆիլի կամ ցորենի սերմ ունես, չէ, չունի, այս տարի էլ է պակաս լինելու։ Կարտոֆիլը կդառնա 500 դրամ, հիմա մի քիչ իջել է, իրականում, շուկայում նույն գինն է, գյուղացիներին թալանում են վերավաճառողները, բայց որոշ ժամանակ անց կարտոֆիլը կթանկանա»,- հավելեց Բերբերյանը։

Հրաչ Բերբերյանը խնդրի լուծումը տեսնում է նախարարության վերաբացմամբ, զուգահեռ էլ հզոր լոկոմոտիվ պետք է ստեղծվի։

«Ծրագրի մասին խոսել ենք, ներկայացրել են, որ մենք պետք է ունենանք մասնավոր սեկտորի կայացած համակարգ, խոսքը Ֆերմերի ազգային պալատի և այլնի մասին է։ Այսինքն՝գործընկեր, որ վարչապետի կողքը կլիներ, իսկ եթե փողոցից բռնել փոխվարչապետ է նշանակել, բան չի փոխվի»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։