Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը
Հասարակություն

Գավառի հիվանդանոցում մահացած 27–ամյա Հասմիկը ցանկացել էր ընդհատել հղիությունը. ԲԿ–ի տնօրենը մանրամասնում է

Գավառի բժշկական կենտրոնում մարտի 30–ին մահացած  27–ամյա Հասմիկ Հարությունյանը 5-6 շաբաթական հղի է եղել, և նախքան բժիշկներին դիմելը՝ հղիությունն ընդհատելու նպատակով դեղորայք է օգտագործել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գավառի ԲԿ–ի տնօրեն Աշոտ Կարապետյանը։

Նա պատմեց, որ կինը հիվանդանոց է դիմել որովայնի և աճուկային շրջանի ցավերով։

«Հերթապահ գինեկոլոգը հետազոտել է,  և սպառնացող վիժում  կանխատեսել։ Մինչ այդ, կինն ասել է, որ հղիությունն ընդհատելու նպատակով ինչ–որ դեղորայք է օգտագործած եղել, քանի որ 9 ամսական երեխա է ունեցել։ Ցանկացել են վաակում-ասպիրացիա անել, կինն ասել է, որ ցավերին չի դիմանում։ Առաջարկել են նարկոզով անել՝ չի համաձայնել, լիդոկային են ներարկել, ինչից անաֆիլակտիկ շոկի( դեղորայքային սուր ալերգիկ ռեակցիա) մեջ է ընկել և այդ վիճակից դուրս չի եկե»,–պատմեց բժիշկը։

Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ մանկաբարձ– գինեկոլոկը հիվանդից հարցրել է՝ արդյոք դեղորայքից ալերգիա ունի՞։

«Կինը հայտնել է, որ խնդիր չունի, նախկինում ատամնաբուժարան գնացել է, այսինքն, հավանաբար, նրան այդ դեղորայքից նախկինում էլ են ներկարկել»,–ասաց նա։

 Կարապետյանը հայտնեց, որ կատարվածին ականատես է եղել նաև կնոջ բարեկամուհին, ով բուժքույր է։

Բժիշկը միաժամանակ նշեց, որ չի կարծում՝ կինը մահացել է բժշկական սխալի հետևանքով։

«Բոլորի մոտ էլ կարող է լինել անաֆիլակտիկ շոկ,  ցանկացած դեղորայքից էլ կարող է առաջանալ»,–ասաց նա։

Կարապետյանը նաև տեղեկացրեց,  որ մահացածի հարազատների պահանջով կնոջ դին տեղափել են Երևան՝ դատաբժշկական հետազոտության ենթարկելու նպատակով։

Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել էին, որ մարտի 30–ին ժամը  20։20–ին Գավառի ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ մահացել է Գավառի Հացառատ թաղամասի բնակչուհի։

Մահացած կնոջ հարազատները Shamshyan.com-ին հայտնել են, որ Հասմիկը առողջական խնդիրներ չի ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։ Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 29-ին կինն իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Հարազատների խոսքով՝ Հասմիկը մահացել է ներարկումից 10 րոպե անց։