Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Քաղաքականություն

Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանական քարոզչամեքենան և որոշ քաղաքական շրջանակներ ընտրություններից հետո ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին մի թեզ, համաձայն որի, քաղաքացիների մասնակցության ակտիվացումը և ընտրատեղամասեր գնալու կոչ-արշավները նպաստեցին, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ քվեարկեն օրվա իշխանության օգտին։

Այս պնդումը, սակայն, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է քաղաքական իրողությունների հերթական խեղաթյուրումը։ Տարբեր օբյեկտիվ, ինչպես բաց, այնպես էլ փակ սոցիոլոգիական հարցումների խորքային վերլուծությունը ցույց է տալիս լրիվ հակառակ պատկերը։ Իշխող ուժի նախընտրական հաշվարկները, հռետորաբանությունը և, ամենակարևորը, հետընտրական ակնհայտ շոկը փաստում են, որ նրանք սպասում էին առնվազն 10-15 տոկոսով ավելի բարձր քվե, քան իրականում ստացան։ Ցանկացած իշխանություն ընտրական գործընթացներին մոտենում է սեփական վարչական ռեսուրսի և հավատարիմ ընտրատեղամասային բազայի հստակ մոբիլիզացմամբ, որոնք ընտրության են գնում անկախ ամեն ինչից։ Եթե ընդհանուր մասնակցությունը լիներ ցածր, ապա իշխանության բերած բացարձակ ձայները տոկոսային հարաբերությամբ կապահովեին հենց այն հարմարավետ ու բարձր արդյունքը, որը պլանավորվել էր վերնախավի կաբինետներում։ Սակայն հանրային տիրույթում ծավալված մասնակցության արշավները տնից դուրս բերեցին «լուռ» մեծամասնությանը՝ այն տատանվող, բայց դժգոհ քաղաքացիներին, ովքեր սովորաբար անտարբեր են քաղաքականության հանդեպ։ Հենց այս ակտիվ քաղաքացին, գնալով ընտրատեղամաս, իր քվեարկությամբ նվազեցրեց վարչական ռեսուրսի տոկոսային կշիռը և ուղղակիորեն տապալեց իշխանությունների նախապես գծած սցենարը։ Հետընտրական առաջին իսկ ժամերին իշխանական դեմքերի խուսափողական պահվածքը, ուշացած հայտարարություններն ու նյարդային տոնայնությունը լավագույնս ապացուցեցին, որ արձանագրված թվերը նրանց համար սառը ցնցուղ էին։ Ակտիվ քաղաքացին իրականում կոտրեց բացարձակ վերարտադրության մեխանիզմը և իշխանությանը կանգնեցրեց քաղաքական նոր, անկանխատեսելի ճգնաժամի շեմին, ինչը հերքում է այն միֆը, թե բարձր մասնակցությունը ձեռնտու էր օրվա կառավարիչներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում