Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը
Հասարակություն

Խաղողագործը լավ գիտի ով է տարիներ ի վեր ամենաբարձր գնով մթերել և անշահախնդիր կերպով իր կողքին կանգնել...

Էդվարդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետաքրքիր մարդիկ եք, զարմանում եք այն հայտարարության վրա, որ Երևանի կոնյակի գործարանն այս տարի խաղողը մթերելու է 150 դրամով, սակայն ոչ ոք չի նշում, որ «Նոյ» կոնյակի գործարանը դեռ նախորդ տարի, երբ բոլոր մթերողները խաղողն ընդունում էին 120 դրամով, իրենք ընդունում էին 150 դրամով: Չեք խոսում նաև ավանդույթ դարձած այն հանդիպումների մասին, որ ամեն տարի Գագիկ Ծառուկյանն անձամբ է ունենում խաղողագործների հետ, իսկ դրա նպատակը հողային աշխատանքներ սկսելուց առաջ խաղողագործին աջակցություն ցուցաբերրելն է, որպեսզի կարողանան ավելի որակյալ և առատ բերք ստանալ: Մասնավորապես գործընկեր դարձած խաղողագործներին, Ծառուկյանի հրահանգով տրամադրվում են թունաքիմիկատներ, հենասյուներ, պարարտանյութեր և շատ այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք օգտագործվում են խաղողագործության մեջ և այդ ամենը ինքնարժեքով, իսկ տրամադրվածի գումարը վերադարձվում է միայն խաղողը մթերելուց ստացված գումարի տեսքով: Անգամ տարի է եղել, երբ կարկուտի և ցրտահարության պատճառով խաղողագործները մեծ կորուստներ էին կրել և խնդրել Ծառուկյանից, որպեսզի 1 տարով հետաձգի իրենց կողմից կոմբինատին պարտք գումարները, սակայն Ծառուկյանը անշահախնդիր կերպով, մտնելով նրանց դրության մեջ շուրջ 500.000 ԱՄՆ դոլար ուղղակի «հեչ» արեց, հայտարարելով, որ այդ ամբողջ ծանրությունը նա կվերցնի իր վրա: Էլ չեմ խոսում, որ հենց Ծառուկյանին պատկանող գործարանն է միայն, որ մթերվող խաղողի վրա սահմանափակում չի դնում և իր գործընկեր խաղողագործների ամբողջ բերքը ընդունում և գումարները վճարում է հենց նժարի մոտ:
Այսքանից հետո չեն ասում հալալ է Ծառուկյանին, իրա ցավը տանեմ, մարդը անշահախնդիր կերպով խաղողագործի կողքին կանգնած է, բայց երբ հայտարարում են ոմանք, որ 1 կգ. 150 դրամով են ընդունելու, ցնծում եք: Արդար եղեք, գնահատեք իրապես անշահախնդիր և սրտացավ վերաբերմունք ցուցաբերող մարդուն:

Image may contain: plant, flower, outdoor, nature and food