Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը
Հասարակություն

Գլխավոր դատախազը խոստացել է իր անմիջական վերահսկողության տակ պահել Հրաչ Մուրադյանի գործը

ՀՀ գլխավոր դատախազության առջև այսօր՝ ապրիլի 2–ին, ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են արել՝ պահանջելով բացահայտել Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը։

Ցուցարաները նաեւ պահանջում էին հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։

«Սկսած 2008թ.-ից եղել է գույքի հրկիզում, արհեստական վեճի հրահրում, առեւանգման փորձ է կատարվել։ Հրաչ Մուրադյանի եւ նրա ընկերների ողջախոհության շնորհիվ հնարավոր եղավ որոշակի ձեւով խուսափել այդ ամենից։ Այս ամենի նկատմամբ իրավապահ համակարգը ոչ միայն անտարբեր էր, այլ հաճախ փորձ էր արվում քողարկել, իսկ առանձին դեպքում փորձ էր արվում ստեղծել կեղծ պատրանքներ, թե իբր այս ամենում Հրաչ Մուրադյանն է մեղավոր»,– ասաց Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը հայտարարեց, որ նախկինում էլ հետեւողական են եղել, որ բացահայտվի այս գործը․ «Վեց տարի է՝ չի դադարել հանրային պահանջը, բացահայտելու այս ստոր արարքի պատվիրատուներին, կազմակերպիչներին, կատարողներին, օժանդակողներին, դրդիչներին։ Վեց տարի է՝ անընդհատ, թե՛ Պռոշյան համայնքի, թե՛ ՀՀ բոլոր բնակավայրերում Հրաչ Մուրադյանին ճանաչող, նրա մարտական ընկերներից սկսած, մինչեւ ամենապարզ քաղաքացին, ով գոնե մեկ անգամ Հրաչի հետ հանդիպել է, պահանջում է եւ հետեւողական է այս հարցում»,– նշեց նա։

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը հանդիպեցին դատախազի հետ։ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Արթուր Դավթյանին ներկայացրել են մի քանի նոր հանգամանքներ։

«Դատախազը խոստացավ իր անմիջական հսկողության տակ պահել գործի ընթացքը եւ առաջիկա 10 օրվա ընթացքում՝ կոնկրետ գործողություններ իրականացնելուց հետո, մենք հանդիպենք, քննարկենք։ Մեր հիմնական պահանջի շուրջ կա համաձայնություն, ընդամենը խնդրեց 1 շաբաթ 10 օր ժամանակ, որ վերջնական պատասխանի: Մեր այն պահանջը, որ չենք վստահում քննչական խմբին ու ուզում ենք նոր քննչական խումբ ստեղծվի, ուժի մեջ է: Իսկ մեր հիմնական պահանջն այն է, որ գործը չվստահվի նախկին քննչական խմբին, որն անցած 5 տարիների ընթացքում որևէ ձեռքբերում չի ունեցել: Ավելին` գործը նախորդ տարվա  հոկտեմբերին վերաբացվելուց հետո կրկին նույն քննչական խմբի ենթակայության տակ էր: Տրամաբանական է, որ 5 տարվա ընթացքում որևէ արդյունք չգրանցած խումբը մի քանի ամսվա ընթացքում հաջողություն ունենալ չէր կարող»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով, եթե առաջիկայում արդյունքներ չլինեն, կանցնեն կոնկրետ գործողությունների, պատրաստ են վրաններ խփել դատախազության առաջ եւ ամիսներով գիշերել։

Նշենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նաև հայտարարությամբ է հանդես եկել։

«Շարունակվող անտարբերության գլխավոր պատճառը թերևս այն է, որ Հրաչ Մուրադյանը չէր հանդիսանում իշխող ուժի ներկայացուցիչ: Փոխվել են ժամանակները, փոխվել են իշխանությունները, սակայն չեն փոխվել մոտեցումները: Արդարադատության հարցում իշխանությունները դեռ սահմանափակվում են միայն իրենց քաղաքական հետաքրքրություններով: Սա հեղինակազրկում է պետության իրավապահ համակարգը: Հանցագործության բացահայտման առումով չկա որևէ տեղաշարժ: Նախընթաց ժամանակահատվածը առայժմ հաստատում է այս հարցում երկրի իրավապահ համակարգի անկարողությունը»:

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի մասնակից, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է 2013թ.-ի ապրիլի 2-ին համայնքապետարանի շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որը, սակայն, 10 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո ազատ արձակվեց, քանի որ նրա առնչությունը այս գործին չի հաստատվել: Գործի վարույթը կասեցվել է։