Ահավոր վիրավորական է, երբ չեն էլ հետաքրքրվում՝ ոնց է հիմա այս տղան. ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայող
Ապրիլյան պատերազմը շատ դասեր տվեց բոլորին, որ պետք է միշտ զգոն լինել։ Պետք չէ վստահել հակառակորդին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը։
Դանիելի խոսքով՝ զգոնություն միշտ էլ եղել է, բայց շատ անսպասելի էր, տեղեկացված չէին, դրա համար էլ կորուստները շատ եղան։
«Կռվի օրերին զենք եղել է, որոշ տեղեր զինամթերք էլ է եղել, ուղղակի այդ օրերին չէին կարողանում զինամթերք հասցնել տվյալ դիրքերը, քանի որ բոլոր ճանապարհները հառակորդի կողմից դիտարկվում էին։ Եղել են դեպքեր, որ ուզեցել են ջուր բերեն դիրքեր, ճանապարհին խփել են տվյալ մեքենային»,– ասաց Դանիելը։
Դանիելը խիստ վիրավորական է համարում պետական ոչ բավարար հոգածությունը ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողների նկատմամբ։
«Մենք հիմա բուժում ստանում ենք «Զինվորի Տանը»՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։ Ինչ վերաբերում է օգնությանը վիրավորներին, ինչքանով ես տեղյակ եմ, ես իմ հաշվով ասեմ, ոչ մի օգնություն չկա։ Նախարարության հետ նույնիսկ կապ էլ չկա, ոչ մի աջակցություն չկա։ Ահավոր վիրավորական է, երբ չեն էլ հետաքրքրվում՝ ոնց է հիմա այս տղան»,–ասաց Դանիելը։
Դանիելը վիրավորումից հետո Արցախում չի եղել, երկար ճանապարհ գնալ չկարողանալու պատճառով, բայց ցանկությունը մեծ է, որոշել է այս ամռանը գնա հենց իր զորամաս։
«Ես եղել եմ տեխնիկայի վարորդ, պետք է գնամ, տեխնիկաս անպայման տեսնեմ՝ ինչ վիճակում է, ուսումնասիրեմ, եւ եթե խնդիրներ լինեն բարձրաձայնեմ»,–ասաց Դանիել Դավթյանը։
Հիշեցնենք, որ Դանիելը Մատաղիսի զորամասում տանկիստ-մեխանիկ է եղել, վիրավորվել է 2016թ.–ի ապրիլի 2-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. արկի պայթյունի հետեւանքով բազմաթիվ մանր բեկորներ էին հայտնվել նրա պարանոցում, կրծքում, ուսերում եւ ձեռքերում, բեկորներից մեկը, գանգը ծակելով, հայտնվել էր ուղեղում: Բուժում ստանալուց հետո էլ ձախ ձեռքն ընդհանրապես չի շարժում, քանի որ գլխուղեղի աջ կիսագունդն է վիրավորվել:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան