Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը
Հասարակություն

Հոգեբանն էլ ասում է՝ փոխեք միջավայրը, բայց ո՞ւր գնանք. արկի պայթյունից վիրավորված 14–ամյա Վարդանը խնդիրներ ունի

Արցախցի Անդրեասյանների ընտանիքի բնականոն կյանքը խախտվեց 2016թ․-ի ապրիլի 2-ին, երբ դպրոցի բակում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացավ ընտանիքի միջնեկ զավակը՝ 12-ամյա Վարդանը։

Դասերից մշտապես ուշացող Վարդանն այդ օրը, չգիտես ինչու, որոշել էր շուտ գնալ դպրոց։ Ընկերոջ՝ Գեւորգի հետ դպրոցի բակում զրուցում էին, երբ առաջին արկն ընկավ հենց նրանց կողքին։ Պայթյունի ձայնից Վարդանի մայրը դուրս էր վազել բակ ու հեռվում տեսել որդուն՝ նստած։ Սկզբում տիկին Նուշիկին թվացել էր՝ Վարդանը վախից է նստել։

Վարդանին ու Գեւորգին առաջին օգնությունը Մարտունու շրջանային հիվանդանոցում են ցույց տվել, որից հետո տեղափոխել են Ստեփանակերտ։ Ու դեպքից 3 տարի անց էլ տղան ամբողջությամբ չի ապաքինվել։ Այս ընթացքում կրկին վիրահատության է ենթարկվել․ «Այստեղից շատ դժվար է անընդհատ Ստեփանակերտի հիվանդանոց գնալ ու գալ, երբեմն մեքենա էլ չենք գտնում․․․ սկզբում Վարդանի համար դժվար էր էստեղ վերադառնալը, վախենում էր, բայց որ եկանք, քիչ-քիչ հարմարվեց։ Իհարկե, էս ապրումներից Վարդանի մոտ խոսքի հետ կապված խնդիրներ են առաջացել, լոգոպեդի մոտ ենք հաճախում, հոգեբանն էլ ասում է՝ պիտի փոխեք միջավայրը, որ ոչինչ չհիշեցնի այդ օրը, բայց ո՞ւր գնանք․․․»։

Լոգոպեդի եւ հոգեբանի մոտ հաճախելու համար Վարդանը ստիպված է Երեւան հասնել։ Մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն մի քանի ամսվա բուժման կուրս անցնել, որպեսզի արդյունավետ լինի, բայց ընտանիքն այդքան միջոցներ չունի, իսկ պետությունից էլ որպես ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվածի ընտանիք՝ որեւէ աջակցություն չեն ստանում։

Խոսակցությանը Վարդանն է միանում, ցույց է տալիս գնդակն ու հպարտությամբ ասում՝ Հենրիխ Մխիթարյանն է նվիրել։ Ֆուտբոլի սիրահար է Վարդանը, ու չնայած ոտքն ամբողջությամբ չի լավացել, շարունակում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալ։

«Շատ էի ուզում Հենրիխին տեսնել, մի անգամ ինձ կանչեց Երեւան ու տվեց այս գնդակն ու իր հագուստներից մեկը, իմ սիրելի ֆուտբոլիստն է, լավ է խաղում»,- ասում է Վարդանը։

Առողջական խնդիրները Վարդանին չեն խանգարում զբաղվել սպորտով, հիմա բռնցքամարտ է պարապում։ Մի քիչ դժվարանում է, բայց մարտական է տրամադրված, ասում է՝ պիտի ավելի ուժեղանա։ Չնայած հայրը 27 տարվա զինվորական է ու տան հիմնական թեման բանակն է, Վարդանը որոշել է՝ ծրագրավորող է դառնալու։

Զրույցի ավարտին միասին քայլում ենք դեպի դպրոց, Վարդանը մեզ ցույց է տալիս, թե այդ օրը որ արկը որտեղ է ընկել, ընդհանուր առմամբ, զորամասի հարեւանությամբ գտնվող դպրոցի դիմաց ընկել է 4 արկ, եւս 1-ը՝ հետնամասում։ Այնտեղ, որտեղ զոհվել է 12-ամյա Վաղարշակն ու վիրավորվել Գեւորգն ու Վարդանը, այսօր հուշարձան է տեղադրված։ Դպրոցի բակում տեղի ունեցած ողբերգությունից հետո ավանի բնակիչներն ավելի զգուշավոր են դարձել, երեխաներին չեն թողնում երկար բակում մնալ ու խմբերով միմյանց հետ խաղալ։