Ուզում ես մալադոյ եղի, ուզում ես՝ 2 տարվա ծառայող, եթե պատերազմ է, պետք է գնաս. ապրիլյանում վիրավորված զինծառայող
Պետության աջակցությունը միայն «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնով չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուրում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած Ռոլանդ Սահակյանը:
«Ես իմ տունը չեմ կարող պահել: Պետք է հաշմանդամություն ունեցողների համար աշխատանք լինի, որ տնեցիքի ծախսերը մի քիչ քչացնենք: Գոնե մեր գրպանում փող լինի, որ գնանք կաֆե, մի բաժակ սուրճ խմենք»,– ասաց Ռոլանդը՝ նշելով, որ լավ կլիներ, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերածների համար պետությունը աշխատատեղեր ստեղծեր։
«Ուզում ես մալադոյ եղի, ուզում ես երկու տարվա ծառայող, եթե պատերազմ է, պետք է գնաս, անկախ ամեն ինչից, զենք պահել գիտես, թե չգիտես: Էն, որ կարող ես ընկերոջդ փամփուշտ էլ տաս, ընկերդ կրակի՝ պետք ա տաս»,- ասաց Ռոլանդը։
Հիշեցնենք, որ Ռոլանդ Սահակյանը ծանր վիրավորում էր ստացել Թալիշում ապրիլի 3-ին։ Ռոլանդ Սահակյանը հոսպիտալում գտնվելու ընթացքում շուրջ 10 վիրահատության է ենթարկվել՝ երկու թոքերի, լեղապարկի, լյարդի, 12-մատնյա աղիքի եւ ողնաշարի:




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից