Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյա Շուշանյան

Լիլյա Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, որ 44-օրյայի ժամանակ սխալ մարտակոչ եք արել, այլապես կարող եք դատի տալ։
 
Ի վերջո, 44-օրյա պատերազմի օրերին վարչապետը սխալ հայտարարությամբ է դիմել ժոողովրդին, թե ոչ։
Առաջին ալիքի այսօրվա բանավեճը հիանալի հնարավորություն է հերքելու օրեր առաջ իմ կողմից արված պնդումը։ Եթե հերքում չկա ոչ իրենից, ոչ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարից, ապա հարցերն էլ ավելի են շատանում, բայց դրանք արդեն համապատասխան մարմինների գործն են։
 
Հիշեցնեմ, որ օրեր առաջ Աբոովյան քաղաքում հանրային ելույթիցս հետո մտահոգ մարդկանցից շատ հարցեր եմ ստանում իմ այն հայտարարությանս շուրջ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մարտակոչը բացարձակ սխալ է 2020թ. նա դիմել էր ժողովրդին և ասել, թե իբր վերջին մեկ տարվա ընթացքում զինծառայությունից զորացրված մեր ամեամարտունակ տղաներին օրենքը թույլ չի տալիս զորահավաքի կանչել, և այդ պատճառով պետությունն այս հատվածի համար նախատեսած չի եղել զորահավաքային մոբիլիզացիոն պլան, ուստի որպես խնդրանք հնչեցվեց, որ այդ հատվածը որպես կամավոր զինվորագրվի՝ իրենց սաղավարտներով, բաճկոններով, զինվորական հագուստով։ Պետրոս Ղազարյանին ենթադրում եմ դա նույնպես պետք է հետաքրքրի։
 
Մինչ այս պահը ես որևէ հերքում չեմ ստացել պնդմանս վերաբերյալ ոչ Պաշտպանության նախարարությունից, ոչ որևէ այլ մարմնից։ Այս իրավիճակում լրացուցիչ հարցեր են ծագում՝
 
- Արդյո՞ք նրան այդ սխալ տեղեկությունը տրված է եղել որևէ մարմնից՝ գրավոր ձևով (եթե այո, երբ և ում կողմից),
- Եթե ոչ, արդյո՞ք երկրի վարչապետը պատերազմի օրհասական պահին ատեղյակ է եղել մեր օրենսդրությունից և չգիտեր ինչպես կազմակերպել երկրի պաշտպանության համակարգումը,
- Ցանկացած պարագայում արդյո՞ք իրավասու մարմինները վարչապետի լայվից հետո զեկուցել են նրան հայտարարության սխալ լինելու մասին,
- Եթե զեկոււցվել է, ինչու՞ վարչապետը հանդես չի եկել համապատասխան նոր հայտարարությամբ, որ ինքը սխալվել է և զորացրված տղաների ոչ թե կամավոր ցանկությունն է, այլ սահմանադրական պարտականությունը մասնակցել երկրի պաշտպանությանը, այդ թվում՝ զորահավաքային զորակոչի միջոցով,
- Արդյունքում, արդյո՞ք ՊՆ իրականացրել է զորահավաք բոլոր այդ մարտունակ տղաներին և արդյո՞ք նրանց համար պետությունը նախատեսած է եղել մոբիիլիզացիիոն պլան։
 
Այս բոլոր հարցերը զուտ իրավական հարցեր չեն։
 
Այս հայտարարությունից հետո բազմաթիվ հայրենասեր հայորդինեեր, երկրի առաջին դեմքից լսելով իբր թե իրավական և ռեսուրսների սահմանափակումների մասին նման հայտարարություն, իրենք էլ նետվեցին առաջնագիծ՝ շատերն անպատրաստ, բայց հայրենիքի պաշտպանության կամքով ամուր... Մնացածը արդեն գիտենք։