Գագիկ Ծառուկյանը տնտեսական հեղափոխության գաղափարը կյանքի է կոչում գործնական քայլերով
Էնջի Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է
Մի քանի ամիս առաջ էր, երբ «Մուլտի գրուպ» կոնցեռնը ներդրումային պայմանագիր կնքեց Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբաղ գրուպ» ընկերության հետ և կարճ ժամանակում բացվեց «Մուլտի գրուպ տեքստիլ» սրբիչի արտադրամասը, որի արտադրանքը արդեն վաղուց սպառվում է տեղական շուկայում: Այսօր արդեն « Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հադիպում է ունեցել «Սաբաղ գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղի և սիրիացի գործարար, դոկտոր Ֆաուզի Աքվալիի հետ՝ սկսվելու բամբակի և տրիկոտաժի արտադրություն: Շատ շուտով արդեն Հայաստանը կլինի տեքստիլ արտադրության կենտրոններից մեկը: Եվ այս ամենը կյանքի կոչելու համար՝ նախատեսվում է Հայաստանում արտադրել 50 հազար տոննա բամբակ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում բամբակի արտադրություն նախկինում եղել է, որը պետք է կրկին կյանքի կոչել:
Իսկ տրիկոտաժի արտադրությունը արդեն սկսվել է, որը շատ շուտով կհայտնվի ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև կարտահանվի այլ երկրներ նույնպես:
Այսօրինակ նախաձեռնությունները շատ գովելի և հեռանկարային են, որոնք հնարավորություն են տալիս երկրում բացել նոր աշխատատեղեր և զարկ տալ տնտեսական հեղափոխությանը: Մոտ մեկ տրվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ բացվեցին մի քանի գործարաններ, որոնք հնարավորություն տվեցին ոչ միայն ունենալ տեղական հումքով տեղական արտադրանք, այլև մեր քաղաքացիներին ունենալ աշխատանք: Իսկ արտասահմանցի գործընկերները համագործակցում են միայն Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ վստահության և հարգանքից ելնելով, որը կլինի շարունակական:
Երկիրը գնում է տնտեսական հեղափոխության ճանապարհով, որը ապացուցվում է գործնականորեն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան