Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը
Հասարակություն

Համբուրում եմ ձեր ձեռքերը․ Արմավիրից վերադառնալիս Փաշինյանը բանաստեղծություն է գրել

Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզից վերադառնալիս բանստեղծություն է գրել եւ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում․ նրան ներշնչել էին  ճանապարհին իրեն ողջունող մարդիկ․ 

«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա:

Ժամանակ շատ չունեի եւ ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա շփվել:

Ողջ ճանապարհին մտածում էի գործից կտրվող ու ինձ ողջունող այդ մարդկանց մասին: Մինչեւ հասա Երեւան՝ ծնվեց այս բանաստեղծությունը:

Երկար մածում էի՝ հրապարակե՞մ թե ոչ: Հետո որոշեցի հավատարիմ մնալ հին սկզբունքին. եթե ասելիք կա՝ պետք է ասվի:

Համբուրում եմ ձեր ձեռքերը,

որ պարզել եք ինձ հեռվից,

Եւ ուզում եմ վստահ լինել,

որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:

Համբուրում եմ ձեր աչքերը,

որ սիրով են ինձ նայում,

Եւ ուզում եմ վստահ լինեք՝

եթե անգամ ձեր այդ սերը չքանա,

եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝

Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:

Համբուրում եմ այն կածանը,

որ բացել եք դուք հիմա:

Եւ ուզում եմ վստահ լինեք՝

ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝

մայրուղի է դառնալու։

Համբուրում եմ ձեր ձեռքերը,

որ ճաքերով են պատված:

Եւ ուզում եմ վստահ լինել,

Որ զգում եք ջերմությունն

իմ շուրթերի»,- գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժան: Այստեղ վարչապետին է ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկան: