«Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ
Past.am-ը այս անգամ զրուցել է «Ռադիո Վան FM»-ի անփոխարինելի ձայնի, տևական ժամանակ հեռուստադիտողի «Բարի լույս»-ն ապահոված Ժակի հետ:

- Ռադիո Վան FM-103.1-ի եթերից արդեն քանի՞ տարի է, որ հնչում է անփոխարինելի Ժակի ձայնը:
- Մեծ երջանկություն է, արդեն 19 տարի, լինել Ռադիո Վանի եթերում:
- Շատ ներդաշնակ աշխատանքային զույգ էիք Լուսինե Բադալյանի հետ, մենք կարոտում ենք Լուլուին, հիմա ո՞ւմ հետ եք համագործակցում:
- Մենք երկար ճանապարհ ենք անցել Լուսինեի հետ ու, իհա՛րկե, կարոտում ենք այդ ժամանակները, բայց կյանքն ընթանում է առաջ՝ հե՛նց այսպիսի զարգացումներով: Առայժմ, որևի մեկի հետ համատեղ նախագիծ չունեմ, իսկ առանձին գործակցություններ տարբեր արտիստների հետ՝ հաճախ են լինում:
- Հեռուստաեթերի առավոտյան ծրագիրը թողնելու իրական պատճառը ո՞րն էր:
- Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ Հանրայինն է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ: Պատճառաբանությունները հստակ չէին և նույնիսկ՝ անսպասելի: Եթե լինենք ոչ էմոցիոնալ ու հակիրճ՝ չհամապատասխանեցի հեռուստաընկերության ղեկավարի ստրատեգիկ պատկերացումներին:
- Քաղաքականացված Երևանում երաժշտական հաղորդումները մի տեսակ անտեսվել են ստվերվել, նկատել ե՞ք այդպիսի երևույթ:
- Քաղաքականացված կյանքը լավ օրից չէ, այն նաև հյուծում է բոլորիս: Բայց նույնիսկ այսպիսի իրողության դեպքում, մարդը չի կարող հրաժարվել երաժշտությունից: Առհասարակ, մշակույթը մեծ ազդեցություն ունի հանրային առողջ ու բանական մտածելակերպի ձևավորման հարցում: Ավաղ, մեր երաժշտական կյանքում հազվադեպ են լինում հետաքրքիր կամ արժեքավոր բաներ, ճնշող մեծամասնութունը սպասարկում է սպառողական միօրինակ պահանջարկը:

- Դրական էներգիա պարգևող Ժակին առաջիկայում ի՞նչ ծրագրերում կտեսնենք:
- Մեծ հույսեր ունեմ, որ եկող տարում ոգևորության պակաս չի լինի մոտս ու գլխումս թափառող հարյուրավոր գաղափարներից որոշները կկարողանամ իրագործել:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...