Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է» 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով
Տնտեսություն

Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի

Իրանում շարունակվող պատերազմի և էներգակիրների մատակարարման վրա դրա ունեցած ազդեցության ֆոնին, Ավստրալիան շաբաթ օրը երկարաձգել է ներքին պահուստներից բենզինի և դիզելային վառելիքի բացթողման որոշումը։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը, փոխանցում է Reuters-ը։

Այս քայլով ժամանակավորապես 20%-ով նվազեցվում է ընկերությունների համար սահմանված վառելիքի պարտադիր պաշարների նվազագույն շեմը, ինչը թույլ է տալիս շուկա բաց թողնել մինչև 762 միլիոն լիտր բենզին և դիզվառելիք։ Այս արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբեր։

Որոշումն առաջին անգամ կիրառվել էր մարտին՝ վառելիքի դեֆիցիտը (հատկապես հեռավոր շրջաններում) կանխելու համար, և պետք է ավարտվեր հուլիսին։

«Ես եկա այն եզրահանգման, որ ավելի ճիշտ կլինի ապահովել այս լրացուցիչ ճկունությունը»,- հեռուստաեթերում հայտարարել է Բոուենը։

Շաբաթվա դրությամբ՝ Ավստրալիան ունի բենզինի 48 օրվա, դիզվառելիքի 36 օրվա և ավիացիոն կերոսինի 30 օրվա պաշար։ Նախարարը նշել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է փետրվարին Իրանում սկսված հակամարտությունից ի վեր՝ առկա պահուստներն անվանելով «տպավորիչ՝ միջազգային մատակարարումների խիստ լարված շղթաների ֆոնին»։