Դուք ձեր հարցերով, և ես իմ պատասխաններով, խանգարում ենք Եռաբլուրի գործի բացահայտմանը. Վալերի Օսիպյան
Կասկածյալներ ունենք, մենք զբաղվում ենք այդ գործով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով Եռաբլուրում կատարված գողությունների դեպքին:
«Միանշանակ դատապարտում եմ նման արարքները, մանավանդ նման վայրերում, բայց ուզում եմ տեղեկացնել, որ հանրության մեջ կան մարդիկ, որոնք որոշակի կարծիք են ձևավորվել, որ այնտեղ իրավապահների ներկայությամբ է դեպքը տեղի ունեցել: Դա այնքան էլ այդպես չէ: Այո, այնտեղ ի սկզբանե եղել են ոստիկանության ծառայողներ և այլ գերատեսչությունից ծառայողներ, սակայն երբ արարողակարգային միջոցառումն այնտեղ ավարտվել է, ոստիկանության աշխատակիցները նույնպես ավարտել են իրենց ծառայությունը, և ոստիկանների բացակայության ժամանակ է դեպքը տեղի ունեցել»,-ասաց Օսիպյանը:
Այն հարցին, թե բանդա՞ է եղել, որ համատարած մտել են մեքենաները և թալանել, Օսիպյանը պատասխանեց. «Համապատասխան միջոցառումներ են իրականացվում, և դուք ձեր հարցերով և ես իմ պատասխաններով, խանգարում ենք այդ գործի բացահայտմանը»:
Օսիպյանի խոսքով՝ նման արարք անողը սրբություն չունի:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան