Չգրված պայմանավորվածությամբ անօրինական պահումներ. դպրոցի տնօրենը մեղադրանքները չի ընդունում
«Ես միանշանակ հերքում եմ իմ դեմ ուղղված մեղադրանքները և դրանցից ոչ մեկի հետ համաձայն չեմ»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևանի թիվ168 հիմնական դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին՝ մասնավորապես՝ չգրված պայմանավորվածությամբ դպրոցի որոշ աշխատակիցների աշխատավարձերի 1/4 մասը պահելու վերաբերյալ:
Նշենք, որ թիվ168 հիմնական դպրոցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ: ԼՈւՐԵՐ.com-ը խնդրի վերաբերյալ խոսեց նաև քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ.
«Քաղաքապետարանը թիվ 168 դպրոցում առկա խնդիրների վերաբերյալ բոլոր տեղեկություններն ուղարկել է ոստիկանության կազմակերպված հանցավորության վարչություն: Մնացած ամեն ինչ առայժմ իրավապահների ուսումնասիրության տիրույթում է»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ թիվ 168 հիմնական դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանի կողմից կատարված հանցավոր գործեր կան, որոնց վերաբերյալ ձայնագրություններ, վկայություններ և տարբեր փաստեր կան:
Նրա խոսքով՝ տնօրենը տեխնիկական անձնակազմից, անօրինական պահումներ է արել: Աշխատավարձերը փոխանցվել են բանկային համակարգով, սակայն աշխատակիցները գումարը ստանալուց հետո որոշ մասը բերել և տվել են տնօրենին: Ըստ Իոաննիսյանի ունեցած տեղեկությունների, օրինակ՝ 55.000 դրամ ստացող աշխատակիցը 15.000 դրամը տվել է տնօրենին:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան