Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը
Հասարակություն

Ճանապարհի թերի կառուցման պատճառով հերթական խոշոր վթարը՝ Արարատի մարզում. կան վիրավորներ. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարներն ու «Հայավտոճան»-ի գլխավոր տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ճանապարհի թերի կառուցման պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24.5 կ հատվածում դեպի Երասխ ընթանալիս, Ford Trnsit մակնիշի 41 ND 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 40 մետր տապալել արգելապատնեշներն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ Ford-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, դրանցից մեկը շպրտվել և բախվել է դեպի Երևան ընթացող MAN մակնիշի 016 ZZ 33 համարանիշի ավտոմեքենային։ Բարեբախտաբար, MAN-ի վարորդը նույնպես ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է կառավարել ավտոմեքենան։ Դեպքի վայր են ժամանել նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումաևրտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գեղամ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, իսկ նշված հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, ու դրա հիմնական պատճառը ճանապարհի թերի կառուցումն է։ «Ու երբ անձրև է գալիս, վթարը պատրաստ է»,-ասում էին քաղաքացիները։ «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գ. Ավետիսյանը խոստացավ, որ խնդիրը կարճ ժամկետում կլուծվի, որպեսզի հետագայում նման վթարներ տեղի չունենան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Transit-ը պատկանում է «Բարի Սամարացի» ընկերությանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/06/1121633/