Ռուբեն Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը նոր ՀԿ են հիմնադրել. «Իրավական ուղի»
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը որոշել են հասարակական կազմակերպություն են ստեղծել:
Նորաստեղծ կազմակերպության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Վստահելի, ամուր, ժամանակի պահանջներին համարժեք եւ արդյունավետ գործող քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական ուղով ընթացող ցանկացած պետության անհրաժեշտ հիմնասյուներից է։ Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, անցնելով զարգացման եւ կայացման շուրջ երեսնամյա ճանապարհ, արձանագրելով զգալի հաջողություններ, ներկայումս գտնվում է շրջադարձային փուլում։ 2018 թվականի քաղաքական իրադարձությունների արդյունքում քաղաքացիական հասարակության շատ ու շատ հայտնի ներկայացուցիչներ իրենց ներուժի ու փորձառության դրսեւորման նոր ասպարեզ համարեցին քաղաքական ու պետական համակարգը։ Արդյունքում քաղաքացիական դաշտում բաց առաջացավ, ինչն, իհարկե, չի կարող դրական ազդել ժողովրդավարական հասարակությունում ծավալվող գործընթացների վրա։
Շուրջ մեկուկես տասնամյակ ակտիվ գործունեություն ծավալելով հանրային տարբեր բնագավառներում՝ մենք նշանակալի փորձառություն եւ գիտելիք ենք կուտակել հանրային քաղաքականության կենսական ոլորտումներում ՝ լինելով մեր պետականության ամրապնդմանն ուղղված գործընթացների դերակատարներ:
Իրավիճակի այս ընդհանուր գնահատականի հիման վրա, հիմնադրելով «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը՝ մենք որոշել ենք համատեղել մեր մասնագիտական եւ հանրային ներուժը՝ նպաստ բերելու նոր մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը՝ քաղաքական իշխանության եւ պետական ինստիտուտների հետ գործակցության, ինչպես նաեւ նրանց գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության եղանակներով։
Մեր գործունեության ընթացքում լինելու ենք սկզբունքային եւ հետեւողական, գործակցային եւ ստեղծարար։ Մենք հավատում ենք մարդու իրավունքների եւ ազգային արժեքների համադրման հնարավորությանը, հանրության իրական պահանջմունքների եւ առաջնահերթությունների հիման վրա գործող ուժեղ ու հուսալի քաղաքացիական հասարակության հեռանկարին»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան