Ապօրինի ծառահատման դեպք Իջեւանում. «ԶԻԼ»-ի մեջ եղել է 15, իսկ մեքենայի մոտ եւս 23 ծառի գերան
Ապրիլի 5-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախույզները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսության» մասնաճյուղի Իջեւանի անտառպետության «Ծառուտի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են 44-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող «ԶԻԼ» բեռնատարը՝ բարձված 13 հացենու եւ 2 լորենու տարբեր տրամաչափի գերաններով։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, մեքենայի մոտ հայտնաբերվել է 20 հացենու եւ 3 լորենու 220 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի գերաններ։ Տիգրան Պ․-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել եւ հայտնել է, որ ապօրինի հատել է 2 լորենի եւ 4 հացենի կանգուն ծառեր:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան