Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

2019 թվականը ռեկորդային է դարձել աճուրդներում վաճառված արվեստի ստեղծագործությունների թվով

2019 թվականը ռեկորդային է դարձել աճուրդներում վաճառված արվեստի ստեղծագործությունների թվով։ Այս մասին իր ամենամյա զեկույցում հայտնել է ֆրանսիական Artprice գործակալությունը, որը արթ-շուկայում իրավիճակի մոնիթորինգով է զբաղվում, հայտնում է RFI-ը։

Զեկույցի հեղինակները հաշվի են առել հրապարակային վաճառքի արդյունքները։ Գործակալության տվյալներով՝ ամբողջ աշխարհում 2019թ․ աճուրդում վաճառվել է ռեկորդային 550 000 արվեստի ստեղծագործություն՝ մոտ 13,3 մլրդ դոլար ընդհանուր գումարով։ France-Presse գործակալությունը հիշեցնում է, որ 2018թ․ աճուրդներում վաճառվել է 539 000 արթ-օբյեկտ։

550 000 ստեղծագործությունների մեջ մտնում են քանդակներ, գեղանկարներ, նկարներ, փորագրություններ, լուսանկարներ, տեքստիլ, ինստալյացիաներ եւ տեսանյութեր։ Հաշվի չեն առնվել անտիկ արվեստի առարկաներն ու կահույքը։

Ամենամեծ թվով լոտերը վաճառել է Sotheby’s աճուրդային տունը (ընդհանուր վաճառքի 32,9 %-ը), նրան հետեւում են Christie’s-ը (25,4%) եւ Phillips-ը (11,9%)։

Զեկույցում հատուկ նշվում է, որ տարեկան ռեկորդը սահմանվել է չնայած նրան, որ ընդհանուր առմամբ արվեստի ստեղծագորխությունների շուկայի ծավալը կրճատվել է 14 տոկոսով։

Այս ոլորտում առաջատարներ են համարվում Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Չինաստանը, որոնք ապահովում են արթ-շուկայի 82 տոկոսը։ Ընդ որում, գլխավոր «աճուրդային մայրաքաղաքներ» են մնում Նյու Յորքը, Լոնդոնը եւ Հանկոնգը։