Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Հայաստանի օգնությունը Իրան կհասնի երկու օրից

Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար ապրիլի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մարդասիրական օգնության շարասյունը մեկնեց հարևան Իրան:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Իրանի բնակչության կարիքների համար ԻԻՀ լիազոր ներկայացուցչին՝ Կարմիր մահիկին, 4 բեռնատար մեքենաները որպես մարդասիրական օգնություն կփոխանցեն 20 հատ M-10 և 20 հատ M-30 վրան, 250 հատ մահճակալ, 4000 ծածկոց: Օգնություն տանող 4 բեռնատարների հետ մեկնեց ևս մեկը, որն ապահովված է տեխնիկական բոլոր միջոցներով՝ ճանապարհին մեքենաների խափանման դեպքում դրանք վերանորոգելու համար: Նշենք, որ փրկարարներ չեն մեկնել, քանի որ իրանական կողմը հրաժարվել է այդ օգնությունից: Բեռների ճանապարհման միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները կհասնեն մինչև Իրանի Թավրիզ քաղաք: «Բեռնատարները կհասնեն Թավրիզ, բեռները կփոխանցեն Կարմիր մահիկին, որն էլ այն կտնօրինի: Մենք բազմապիսի առաջարկներ ենք արել իրանական կողմին: Առաջարկել էինք նաև մեր անձնակազմի օգնությունը, սակայն իրանական կողմը մերժեց՝ ասելով, որ նմանատիպ օգնություն իրենց հարկավոր չէ», - նշեց Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը շարունակական կլինի: Նախարարը նշում է, որ այս ջրհեղեղն աննախադեպ է իր ծավալներով. տուժել է 1900 բնակավայր, վնասվել են կամուրջներ, գյուղատնտեսական հողատարածքներ, ճանապարհներ, կան զոհեր և վիրավորներ:

Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին օգնության համար: Վերջինս նշում է, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարը բավական մեծ փորձ ունի. «Պարոն նախարարը բավական բարենպաստ հնարավորություններ և հող է նախապատրաստել երկու երկրների միջև հարաբերությունների համար: Հուսով եմ, որ առաջիկա այցելությունների ընթացքում կկարողանանք զարգացնել հայկական և իրանակական կողմերի համապատասխան նախարարությունների միջև հարաբերությունները», - ասաց դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Վերջինս նաև հիշեց, որ 1988 թվականին, երբ Հայաստանը մեծապես տուժեց երկրաշարժից, իրանական կողմը ևս ձեռք էր մեկնել բարեկամ ու հարևան երկրին, իսկ այժմ նույն կերպ վարվում է նաև Հայաստանը:

Հավելենք, որ բեռնատարները Իրանում կլինեն 2 օրից:

Լուսինե Առաքելյան