Գագիկ Ծառուկյանի տնտեսական վերլուծությունները գործնականորեն արդարացվում են
Անուշիկ Հունանյան-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է .
Խորհրդարանական նիստից հետո՝ հերթական անգամ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպում ունեցավ, որի ընթացքում բոլոր հնչած հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հարցերը տարաբնույթ էին և արդիական, որոնք վերաբեվում էին գազի գնի անփոփոխ մնալուց մինչև տնտեսական հեղափոխությանը: Գազի գինը ափոփոխ է և այդպես էլ կշարունակվի՝ դա միանշանակ է: Տնտեսության զարգացման համար սա նույնպես կարևոր խթան է՝ խուսափել անհարկի թանկացումներից, անկախ այն հանգամանքից, թե որ ոլորտում է դա լինում:
Շատ լավ գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը տնտեսական հեղափոխության գաղափարը կյանքի է կոչում գործնական, տեսանելի քայլերով: Եվ իսկապես՝ տնտեսական հեղափոխություն չեն անում միայն խոստումներով, այլ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելով, որը կարող է կյանքի կոչվել միայն օտարերկրյա ներդրողների հետ համագործակցության շնորհիվ: Հենց այդ մարդկանց հետ համագործակցության եզրեր է փնտրում և գտնում Գագիկ Ծառուկյանը, ով մեկ տարուց պակաս ժամանակում հանձն առավ բացել մեկ տասնյակից ավել գործարաններից բաղկացած «քաղաք», և այդ գործարանների մեծ մասն արդեն հանձնվել է շահագործման: Սրանով հարստացնում ենք ոչ միայն պետբյուջեն, այլ նաև ապահովում Հայաստանի քաղաքացիներին աշխատանքով: Սա է կարևոր երկրի ժողովրդի համար:
Տնտեսության զարգացման համար շատ կարևոր է կյանքի կոչել «առաողջացման» ծրագրերը, որն իրենից ենթադրում է վարկերի բեռի թեթևացում: Սրանով կարող ենք արդարացնել մարդկանց սպասելիքները և թույլ տալ նրանց աշխատել շահույթով՝ հենց իրենց երկրում:
Գործարանների բացմանը զուգընթաց՝ Գագիկ Ծառուկյանը չի մոռանում իր ուշադրության կենտրոնում պահել նաև գյուղացիների խնդիրները: Այս օրերին գյուղացու հիմնական խնդիրը հանդիսանում է նրա բերքի մթերումը՝ հարմար պայմաններով: Գագիկ Ծառուկյանը ինչպես ամեն տարի , այս տարի նույնպես կանգնած է այն գյուղացիների կողքին, ովքեր խաղողի մթերման խնդիր ունեն: Խաղողը կմթերվի գյուղացուն շահավետ պայմաններով:
Սրանք այն կարևոր խնդիրներ են, որոնց լուծումը տալիս է Գագիկ Ծառուկյանը և նրա հետ աշխատող բանիմաց թիմը, ովքեր աշխատանքներ են տանում տարբեր ուղղություններով: Դրանք հիմնականում վերաբերվում են դպրոցաշինությանը, որը սկսվել է մարզերից, նոր թաղամասերի կառուցումը, որը խթանում է ներգաղթը և այլն: Սրանք այն անելիքների մի հատվածն է, որը կյանքի է կոչվում փուլ առ փուլ և շատ արագ տեմպերով: Եվ ուրեմն ճանաչենք մեր ժողովրդի ապագայով մտահոգված մերորյա արժանիներին, ովքեր դիմում են տարբեր տեսակի անձնազոհ քայլերի:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան