Զոհրաբյանը ժամանակ է տվել Սիմոնյանին, հակառակ դեպքում կհանդիպեն դատարանում
«Այն, ինչ հայտարարել և այն փաստաթուղթը, որը թափահարել է Ալեն Սիմոնյանը լկտի և անամոթ սուտ է»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ինքն է հրավիրել խորհրդարան:
Զոհրաբյանն ասաց, թե նախապես լսումների թեման և օրակարգը հաստատվել է, և ներկա են եղել այն ՀԿ ներկայացուցիչները, ովքեր պետք է խոսեին օրակարգում առկա թեմաներից: Զոհրաբյանը նշեց, որ հատուկ հրավերներ ուղարկվել են միայն դեսպաններին, իսկ այդ հրավերների տակ եղել է երեք անձի ստորագրություն: «Ես հիմա պահանջում եմ, որ հրապարակվի Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը: Պարոն Սիմոնյանն ունի մինչև օրվա ավարտ ժամանակ, հակառակ դեպքում մենք կհանդիպենք դատարանում», – ասաց Զոհրաբյանը:
Ըստ նրա երբ լսումների մասին հայտարարվել է, եւ ՀԿ-ները ցուցակագրվել են, իրենք ԴՆԹ չեն արել: «Մենք ոչ դնթ թեստ էինք անելու, ոչ էլ հերթով զանգելու հարցնելու էինք դու՞ք տրանսգենդեր եք, թե՞»,-նշեց ԲՀԿ- ական պատգամավորը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան