Երեք օրում գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 63 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 5-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, այդ թվում՝ 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 31, մարմնական վնասվածք հասցնելու 27, խարդախության 11, ծեծի 7, թմրամիջոցի հայտնաբերման 6, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, որսագողության ու փաստաթուղթ կեղծելու 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, անձնական տեղեկությունների տարածման եւ սպանության սպառնալիքի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, գույքի անզգուշությամբ վնասման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, հրազենի մաքսանենգության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթղթի հափշտակության, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաեւ այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող եւ հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելու, կեղծ դեղեր պատրաստելու կամ իրացնելու եւ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու 1-ական դեպք:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 13 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 2-ական, ավտոմեքենա փախցնելու, ճանապարհատրանսպորտային պատահարի, ծեծի ու որսագողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան