Դադարեցնում եմ ԵԿՄ-ին իմ անդամակցությունը. Կոռնիձորցի Արո
Երեկ վերջապես կայացավ ԵԿՄ համագումարը, որի հիմքում ընկած էր ԵԿՄ նախկին վարչության պետի հանցավոր գործունեություններն ընդդեմ ԵԿՄ անվան, ԵԿՄ անդամների եւ ընդդեմ հայ ժողովրդի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորցի Արո):
Նա ցույց տվեց ԵԿՄ անդամի իր տոմսը՝ հայտարարելով, որ սուտ են տարածվող , թե ինքը ԵԿՄ անդամ չէ:
Նա նկատեց, որ դահլիճը լեփ-լեզուն էր պետական ու քաղաքական գործիչներով, իսկ ազատամարտիկները երեւի մի 10 տոկոս լինեին:
«Աղքատ երկրապահի ներկայացուցիչները գտնվում էին դահլիճի հետեւում, իսկ քաղաքական եւ պետական այրերը գտնվում էին դահլիճի առջեւում: Սա հապճեպության մեջ, հանրապետականի ոգով եւ մանվելիզմի կիրառմամբ համագումար էր, որի կազմը բաղկացած էր օլիգարխիկ համակարգից»,-ասաց Արա Խուդավերդյանը:
«Ելնելով էթիկայի նորմերից, շնորհավորում եմ իրենց ոչ լեգիտիմ համագումարը: Այդ համագումարից հետո ես հույս չեմ փայփայում ԵԿՄ-ում որեւէ դրական բան տեսնելու»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց հետագա քայլերի մասին կհայտնեն, բայց դա չի լինի ԵԿՄ-ի հետ:
«Ես այս պահից, որպես իրավունքները ոտնահարված ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու դադարեցնում եմ այդ կառույցին իմ անդամակցությունը»,-հայտարարեց Խուդավերդյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան