Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հասարակություն

43-ամյա տղամարդը նախկին զոքանչին դանակով հարվածներ է հասցրել և հափշտակել նրա ոսկիները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 62-ամյա կնոջ նկատմամբ դանակի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ. ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նախկին փեսան։

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Վանաձոր քաղաքի շենքերից մեկի շքամուտքում մոտեցել է նախկին կնոջ մորը՝ ծնված 1957 թվականին, հարվածելով նրան վայր է գցել գետնին, այնուհետև քարշ տալով տարել շքամուտք ու պահանջել, որ կինը բացի իրեն պատկանող, նույն շենքում գտնվող բնակարանի դուռը, ինչին կինը դիմադրել է:

 

Այնուհետև 43-ամյա տղամարդը կնոջ գլուխը հարվածել է պատերին, դանակով սպառնացել, ապա նրա պայուսակից վերցնելով բնակարանի բանալին՝ բացել դուռը, կնոջը քարշ տվել բնակարան, որտեղ ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև դանակը պահելով նրա պարանոցին՝ պահանջել ոսկեղեն ու գումար, ապա քաշել-ձգելով պոկել վերջինիս ոսկյա ականջօղերը և պարանոցի ոսկյա շղթան՝ կախազարդով:

Հարևանների ահազանգով ժամանած ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի օպերատիվ խմբի կողմից տղամարդը վնասազերծվել է, իսկ 62-ամյա կինը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 20-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: 62-ամյա կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են ոսկյա զարդերը, արնանման հետքեր, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

2019 թվականի մարտի 20-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, ով հանդիսանում է տուժողի աղջկա նախկին ամուսինը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: