Մի գողացիր․ ՊԵԿ նախագահը մոռացե՞լ է աստվածաշնչյան պատվիրանը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վերջերս շատ ամպագոռգոռ ու բոցաշունչ մի հայտարարություն էր արել, թե «Մենք պետք է հարկային օրենսգրքին վերաբերվենք ինչպես Ավետարանին։
Իհարկե շատ լավ է, որ հարկային ոլորտի պատասխանատուն այդչափ կարևորում է հարկային օրենսգիրքը, սակայն այն Ավետարանի հետ համեմատելուց առաջ լավ կաներ վերհիշեր աստվածաշնչյան մյուս պատվիրանները ևս և փորձեր առաջնոդվել դրանցով: Օրինակ աստվածաշնչյան՝ ՄԻ ԳՈՂԱՑԻՐ պատվիրանով:
Ինչու եմ սա ասում` որովհետև օդում կախված լուրերի համաձայն՝ նույն Դավիթ Անանյանը իր շատ մտերիմ ընկերոջ Գրիգոր Գալստյանի հետ համատեղ տարիներ առաջ մի աուդիտորական ընկերություն էր ստեղծել ու զբաղվում էր հիմնականում խոշոր ու մեծ ընկերությունների աուդիտով, որոնցից մեկն էլ բոլորին քաջ հայտնի Նաիրիտ գործարանն էր: Թե ինչ եղավ Նաիրիտի ճակատագիրը՝ բոլորին էլ քաջ հայտնի է, սակայն հետաքրքիրն այստեղ ուրիշ հանգամանքն է: Պարզվում է, որ հերթական խոշոր ընկերությունում աուդիտ իրականացնելուց և իրենց սև գործն անելուց հետո Դավիթ Անանյանն ու իր գործընկերը որպես կանոն փակել են իրենց աուդիտորական ընկերությունն ու ստեղծել նորը: Եվ այդպես շարունակ։
Գրեթե յուրաքանչյուր խոշոր ընկերությունում անցկացրած աուդիտից հետո փակվել ու հետագայում բացվել է նոր աուդիտորական ընկերություն: Կարծում եմ ոլորտից քիչ թե շատ հասկացող մարդկանց համար շատ երևակայություն պետք չէ հասկանալու համար թե իրականում ինչ գործունեություն են ծավալել Անանյանն ու իր ընկերը: Սակայն սա էլ դեռ ամենը չէ:
Հերթական ընկերության հիմնումից ու փակումից հետո Անանյանի ընկեր Գրիգոր Գալստյանը մեկնում է Եվրոպա, սակայն ընկերոջ ՊԵԿ նախագահ նշանակումից հետո հապշտապ ամուսնալուծվում է և վերադառնում Հայաստան: Դավիթ Անանյանի թեթև ձեռքով Գալստյանը նշանակվում է ոչ ավել ոչ պակաս ՊԵԿ ներքին անվտանգության վարչության բաժնի պետի պաշտոնում:
2018-ի դեկտեմբերին պետական պաշտոնի համար անցկացվող քննությանը 100-ից հնարավոր անցողիկ 80-ից միայն 60 միավոր է հավաքում, այսինքն չի բավարարում անգամ անցողիկ նվազագույն շեմը, սակայն մինչ օրս շարունակում է զբաղեցնել բաժնի պետի պաշտոնը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:
Ի դեպ հետաքրքիր զուգադիպությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծված կոշտ գործելաոճով է հանդես եկել ՊԵԿ Նորագավիթի մաքսակետ կատարած այցի շրջանակներում: Դավիթ Անանյանի ուղեկցությամբ կատարած այցի շրջանակներում՝ վարչապետը բազմաթիվ նկատողություններ է արել ՊԵԿ աշխատակիցներին, նրանցից ոմանց ազատել աշխատանքից, կոշտ քննադատության ենթարկել ՊԵԿ աշխատակիցներին: Միգուցե վարչապետի այս վերաբերմունքը բացատրվում է այն հանգամանքով, որ նա արդեն իսկ տեղյակ է, թե ինչ սկզբունքով են աշխատանքի ընդունվում ՊԵԿ աշխատակիցները, մասնավորապես Դավիթ Անանյանի թեթև ձեռքով ու ծանոթ-բարեկամ սկզբունքով:
Արդյո՞ք սա վերջին նախազգուշացումն էր Դավիթ Անանյանին, քանի որ նրա հավանական պաշտոնանկության մասին խոսակցությունները տևական ժամանակ շարունակում են մնալ մամուլի ուշադրության կենտրոնում: Ի դեպ վերջնականապես կողմնորոշվելու համար վարչապետը կարող է հանձնարարել, որպեսզի պատկան մարմիններն ուսումնասիրեն 2018-ի դեկտեմբերին Գրիգոր Գալստյանի պետական պաշտոնի անցնելու համար հանձնած քննության արդյունքները: Կարծում ենք պատկերը առավել քան ակնհայտ կլինի:
Անի Սահակյան




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային