Անբարեխիղճ ճանապարհաշինարարական կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը այսօր՝ ապրիլի 9-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունից։
Սուրեն Պապիկյանը խորհրդակցությունը սկսել է ՀՀ համայնքների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի սեփական եկամուտների հավաքագրման նախնական արդյունքների ներկայացմամբ։ Նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցվել է 0,8 տոկոսով կամ գումարային արտահայտությամբ՝ շուրջ 1 մլրդ դրամի չափով։ Ընդհանուր առմամբ՝ գոհացուցիչ համարելով արձանագրված ցուցանիշները՝ նախարար Պապիկյանը անհրաժեշտ է համարել բարձրացնել տարեկան պլանային նշաձողը, և բյուջեի համար ապահովել առավելագույն մուտքեր։
Խոսելով համայնքների միավորման գործընթացում առաջիկա անելիքների մասին՝ նախարար Պապիկյանն արձանագրել է, որ աշխարհագրորեն և տնտեսապես համադրելի համայնքների միավորումը նրանց ինքնուրույնության մղելու և ենթակառուցվածքները զարգացնելու ինստիտուցիոնալ հնարավորություն է ընձեռնում։ Դրա վերաբերյալ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ միավորման գործընթացն իրականացվելու է հանրային լայն քննարկումների և համայնքների բնակչության ազատ կամքի արտահայտության սկզբունքով։
Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության դարձնել համայնքների սուբվենցիոն, ինչպես նաև առաջնային լուծում պահանջող ծրագրերով ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների որակը։ Նախարարն անթույլատրելի է համարել վերջերս վերանորոգված ճանապարհներում արձանագրված որակական խախտումները, և ասել, որ անբարեխիղճ ճանապարհաշինարարական կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ բացառելու համար նմանօրինակ գործելաոճը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան