Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան

«Այս հարցում հայ համայնքն ունի գաղտնի զենք». ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիր

«Հայաստանի համար նոր օր է բացվել», հայտարարեց իր խոսքում կոնգրեսական Ջեքի Սփիրը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Հայոց ցեղասպանության հիշատակի երեկոյին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Հայաստանի համար նոր, հրաշալի օր է բացվել վարչապետ Փաշինյանի հետ, ում տիկնոջը մենք պատիվ ունեինք հյուրընկալելու մեկ շաբաթ առաջ: Նրանց մասին մտածելիս միայն ես ակամա ժպտում եմ, ինչպես Փաշինյանին հաջողվեց երկիրը պայծառ ժողովրդավարության վերածել, եւ այդ ամենը խաղաղ, մարդիկ պարզապես պարում էին փողոցներում, մի կաթիլ արյուն չթափվեց», - նշեց կոնգրեսական Սփիրը, ում մայրը հայ էր: Կոնգրեսականը հայտարարեց, որ պատրաստվում է նամակով դիմել նաեւ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ԱՄՆ-ի ղեկավարին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Այս հարցում հայ համայնքն ունի գաղտնի զենք, - կատակեց Ջեքի Սփիրը, - անհրաժեշտ է, որ Քիմ Քարդաշյանը Թվիթերով կոչ անի Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Իսկ եթե լուրջ, ապա Միացյալ Նահանգները պարզապես պարտավոր է ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, համոզված է կոնգրեսականը.

«Մեր երկիրը հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանի, ճշմարտությունը սատարողի դիրքերից եւ չկա որեւէ պատճառ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չընդունվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում»:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի համահեղինակ, ազդեցիկ դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում նույնպես նշեց, որ դա բարոյական հրամայական է: «Չէ՞ որ ցեղասպանության ժխտումը, Էլի Վիզելի բնորոշմամբ, կրկնակի սպանություն է», - նշում է Շիֆը, ավելացնելով, որ այդ ժխտման քաղաքականությունն այսօր բռնությունների եւ մարդկային կյանքերի կորուստների է վերածվել Լեռնային Ղարաբաղում: Ղարաբաղին ուղղվող ամերիկյան օգնության հարցը երեքշաբթի առավոտյան Կոնգրեսում բարձրացրել էր նաեւ Կոնգրեսական Բրադ Շերմանը, ով լսումների ընթացքում հավաստիացում ստացավ ԱՄՆ-ի կառավարությունից, որ Միացյալ Նահանգները նախատեսում է ֆինանսական միջոցներ ուղղել Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, որը պաշտոնական Անկարան ժխտում է, ապա, ըստ կոնգրեսական Շերմանի, այն պատմական փաստ է, որի ճանաչումն անհրաժեշտ է նաեւ Թուրքիային, որն այդ դեպքում բոլորովին այլ երկիր կդառնա.

«Պատկերացրեք, ո՞վ կցանկանար դաշնակիցը լինել Գերմանիայի, եթե այն հերքեր Ողջակիզումը»:

Հայաստանի հետ բարեկամության Կոնգրեսի խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնն իր կողմից կրկին անդրադարձավ Հայաստանի «Թավշյա հեղափոխությանը», որն, իր խոսքով, պետք է գնահատվի Միացյալ Նահանգների կողմից, քանի որ մինչ բազմաթիվ նախկին խորհրդային պետություններ գնում են բռնատիրության ուղիով, Հայաստանին հաջողվել է ճիշտ ուղի ընտրել:

Նշենք, որ երկուշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ մտած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որը համահեղինակել են դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական կոնգրեսական Գուս Բիլիրակիսը, արդեն արժանացել է յոթ տասնյակից ավելի կոնգրեսականների աջակցության: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ է ներկայացվել նաեւ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում: Դրա համահեղինակներն են ազդեցիկ դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդեզը եւ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը: Նշենք նաեւ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը 1975 եւ 1984 թվականներին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր: 1981 թվականին իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր նաեւ ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: