Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան
Հասարակություն

Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հուլիսի 3-ին, պայթյուն-հրդեհ և խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Թամանցիների փողոցով ընթանալիս Գործարանային մետրոյի մոտ, գազի արտահոսքից երթևեկության ժամանակ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պայթյուն-հրդեհ և ավտովթարի հետևանքով Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 19-ամյա Արթուր Հ.-ն, 20-ամյա Հրանտ Հ.-ն և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Ա.-ն։

Պայթյուն-հրդեհի հետևանքով «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային, և կրակը տարածվել է նաև նշված ավտոմեքենայի վրա։

Հրշեջները մարել են կրակը, սակայն «Toyota»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, իսկ «Nissan Rogue»-ը դարձել է ոչ շահագործելի՝ այրվել է հետնամասն ամբողջությամբ։

Տեղում պարզվել է, որ ավտովթարը տեղի է ունեցել պայթյուն-հրդեհի հետևանքով։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և «Toyota»-ի վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետևեք մեզ՝ այստեղ