Միգուցե մի օր էլ Եվրոմիությունը Հմայակ Հովհաննիսյանին պարգևատրի «քաջ կին» տիտղոսով՝ միասեռականների շահերը պաշտպանելու համար
Անի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Մի քանի օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած դեպքը մեծ արձագանքի արժանացավ հանրության և որոշ վերլուծաբանների շրջանակներում։ Մարդիկ, ովքեր համարվում են քաղաքական ասպարեզի վեղեմի դիակներ փորձեցին ինչ-ինչ գրառումների միջոցով «ռեինկարնացիա» ապրել և իրենց ձայնը լսելի դարձնել հանրությանը։ Տվյալ դեպքում խոսքս ամենա հին «մեռելներից» մեկի ՝ Հմայակ Հովհաննիսյանի մասին է, ում անունը լսելիս արդեն իսկ տհաճ է դառնում։
Բանն այն է, որ նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ քննադատել է ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին այն բանի համար, որ նա սաստել է ամբիոնից ելույթ ունեցող տրանսգենդերին, քանզի նա շեղվել էր օրակարգից և բացահայտ ցուցաբերել հոմոֆոբիա։ Այսքանով Հմայակը չի սահմանափակել , և հավելել է որ ամբողջ ԲՀԿ խմբակցությունը պետք է պատասխանատվություն կրի սրա համար։
Այն , որ Հմայակը վաղուց «վառված» է մնացել «Բարգավաճ Հայաստան » կուսակցությունից, քանզի տարիներ առաջ չի կարողացել ներթափանցել ԲՀԿ ընտրական ցուցակ, բոլորին հայտնի է, բայց ինձ ուղղակի ապշեցրեց այն հանգամանքը, որ մարդ պատրաստ է մի կողմ դնել իր ազգային արժեհամակարգն ու տղամարդուն հարիր կեցվածքը հանուն հոմոսեքսուալների շահերի։ Այո, ըստ իս Հմայակն իր այս գրառմամբ մի կողմ դրեց հայկական ազգային արժեհամակարգը, քանզի եթե տղամարդն իրեն թույլ է տալիս դուրս գալ կնոջ (Նաիրա Զոհրաբյանի) դեմ հանուն տրանսգենդերի, ապա այդ տղամարդն այսուհետ չի կարող լինել հասարակության կողմից ընդունելի։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպեսի ազդեցություն է ունեցել Նաիրա Զոհրաբյանի կողմից այդ տրանսգենդերին ԱԺ դահլիճից դուրս հրավիրելը Հայաստանի միջազգային վարկանիշի վրա, ապա նշեմ, որ չնայած անսպասելի շրջադարձի Տիկին Զոհրաբյանը կարողացավ իրեն պահել բավականին կոռեկտ, պահպանել ԱԺ կանոնակարգը (այս դեպքում թողնել որ ամբիոնի մոտ կանգնած ՀՀ քաղաքացին ավարտի իր խոսքը) և այնուհետև պատճառ բերելով այն փաստը, որ այդ տրանսգենդերի ելույթն ընդհանրապես կապ չունի օրակարգի հետ և տրանսգենդերը խախտել է ԱԺ կարգը դուրս հրավիրեց։ Նման վարքով Նաիրա Զոհրաբյանը ցույց է տալիս աշխարհին, որ Հայաստանը ցանկացած իրավիճակում իրավական պետություն է, բայց դրա հետ մեկտեղ մենք ամեն կերպ կպաշտպանենք մեր ազգային արժեհամակարգը։
Եթե այսքանից հետո էլ Հմայակ Հովհաննիսյանը շարունակի «իրա էշը քշել» , ապա նա կհայտնվի Եվրոմիության տեսադաշտում, և հնարավոր է , որ այս տարի էլ Մարիա Կարապետյանի տեղը հենց նա պարգևատրվի «Տարվա քաջ կին» տիտղոսով՝ Հայաստանում միասեռականությունը պաշտպանելու համար։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան