Թունավոր գիսաստղը մոտենում է Արեգակին
C/2019Y4 Atlas գիսաստղը, որի միջուկում կա վտանգավոր ցիան նյութ, մայիսի վերջին կմոտենա Արեգակին և կերևա Երկիր մոլորակից անզեն աչքով: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է աստղագետ, Մոսկվայի պլանետարիայի աշխատակից Լյուդմիլա Կոշմանը:
«Վերջին 7 տարվա մեջ այն կարող է դառնալ ամենապայծառը մեր երկնքում: Արևային քամիների պատճառով նրա մոտ սկսվում են պոչեր ձևավորվել՝ գազային և փոշային, որոնք նրան սարսափելի տեսք են հաղորդում»,- նշել է նա:
Աստղագետի խոսքերով՝ Երկրից ամենամոտ հեռավորության վրա C/2019Y4-ը կլինի մայիսի 24-ին՝ 117 միլիոն կմ հեռավորությամբ: Մայիսի 31-ին այն Արեգակին կմոտենա 38 միլիոն կմ հեռավորությամբ, այսինքն՝ ավելի մոտ կլինի, քան Մերկուրին:
Նշվում է, որ գիսավորը հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերի 28-ին, ATLAS-ի կողմից:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից