Շոկոլադե Տորթ. Առանց ալյուրի , անմահական համ ունի
Բաղադրիչներ
Կարագ – 200 գ
Սև շոկոլադ (70 տոկոսանոց) – 200 գ
Թունդ սուրճ – 1 ճ/գ
Ձու – 5 հատ
Շագանակագույն շաքարավազ – 250 գ
Մուգ կակաո – 70 գ
Պատրաստման եղանակը
Տաքացնել ջեռոցը՝ մինչև 160 աստիճան: Յուղապատել 20 սմ տրամագծով կաղապարը և պատել պերգամենտով:
Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը և կարագը: Ավելացնել սուրճը և մի փոքր սառեցնել:
Առանձնացնել ձվի դեղնուցները և սպիտակուցները: Հարել սպիտակուցները:
Դեղնուցը հարել շաքարավազի հետ՝ մինչև գույնը բացանա: Ավելացնել մաղած կակաոն և 1 պտղունց աղ, զգուշությամբ խառնել:
Ավելացնել շոկոլադային խառնուրդը: Զգուշությամբ ավելացնել սպիտակուցները, խառնել ներքևից վերև:
Լցնել կաղապարի մեջ և մոտ 1 ժամ թխել ջեռոցում: Պատրաստ լինելը ստուգել փայտիկով:
Թողնել՝ սառչի, վրան կակաո շաղ տալ և զարդարել թարմ հատապտուղով:




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին