Նորագավիթի մաքսատան աշխատակիցները սպառնում են ազատվե՞լ աշխատանքից
Armdaily.am-ի տեղեկություններով՝ վարչապետի այցից հետո Նորագավիթի ավտոմաքսատանը կրքերը չեն հանդարտվում: Դրոշի գետնին դրված լինելու պատճառով, ինչպես հայտնի է, աշխատանքից ազատվեց շարքային տեսուչը, մաքսատան ղեկավարը: Այսօր էլ վաղ առավոտից մաքսատունը նորմալ չէր աշխատում: Լուրեր էին տարածվել, թե աշխատակիցները գործադուլ են անում, սակայն աշխատակիցները մաքսազերծում չիրականացնելը պատճառաբանել են համակարգչային ծրագրի խափանմամբ: Մեր նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել մաքսատնից, որտեղ ժամը 14.30-ի դրությամբ մաքսատան հաճախորդներին սպասարկող 13 պատուհաններից 6 -ն էին աշխաում։ Աշխատակիցները դա բացատրեցին ընդմիջման ժամ լինելով։ Մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ մոտ 30 աշխատակիցներ հայտարարել են, որ աշխատանքից ազատման դիմումներ կգրեն: Իրավիճակը փորձել է շտկել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ով պատասխանատու է մաքսային ծառայության համար: Սակայն նրան ոչինչ չի հաջողվել, չի բացառվում, որ խնդրին միջամտի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը: ՊԵԿ լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ մաքսատանը որեւէ խնդիր չկա, աշխատակիցներն էլ դիմումներ չեն գրել, աշխատանքը նորմալ ընթանում է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան