Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան

Դավիթ Անանայանի պատմած «Գյուլնազ տատու հեքիաթների» մասին

Լենա Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Դավիթ Անանյանի գործունեությունը բացահայտվում է նոր տեսանկյունից, ի հայտ են գալիս նրա պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի շարք խախտումներ, ու մի շարք թերություններ, որոնց մինչ օրս խնամքով թաքցրել են հանրության աչքից հեռու՝ այսպիսով տեղ թողնելով Դավիթ Անանյանի անբասիր կերպարի ստեղծման համար։
Իսկ այս օրերին, լուրեր են սկսվել պտտվել, որ Անանյանը իմիտացիաների միջոցով է երկրի ղեկավարությանը ցույց տվել, որ կան բացահայտումներ, աղմկահարույց գործերը գտնում են իրենց հանգուցալուծումները։ Այս նույն կերպով էլ ժողովրդի «աչքին թոզ է փչել», հավատացրել, թե ՊԵԿ-ում ամեն ինչ փոխվել է, ու ամեն ինչ այլևս օրինականության սահմաններում է։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շատ հաճախ ամպագորգոռ հայտարարություններ է անում, բարձրաձայնում որոշ տնտեսվարողների մոտ գոյություն ունեցող չարաշահումների մասին, սակայն այս «հորինվածքը» վաղ թե ուշ բացահայտվելուց հետո վատ դրության մեջ է դնելու հենց իշխանությունը։
Էլ չենք խոսում տարեվերջյան արդյունքների մասին, որոնք «դզում փչում են», «Գյուլնազ տատի հեքիաթներն» են պատմում, ցուցադրում, թե ինչքան ֆինանսական մուտքեր են ապահովվել դեպի բյուջե։ Սակայն սա միայն առաջին հայացքից, այստեղ կա մի հետաքրքիր «հանցավոր սխեմա», որին հարկ եմ համարում անդրադառնալ։ 
Լրատվականներից մեկի փոխանցմամբ, ամեն տարեվերջյան հաշվետվությունից առաջ, իրենց ծանոթ բիզնես ունեցողների վրա խոշոր չափերի ակտեր են գրել, ու մուտքագրել բյուջե, իսկ նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները փակվելու հետ զուգահեռ՝ ամեն տարվա հունվարի 15-ից հետո, վերոնշյալ բիզնեսմենները բողոքարկել են, ու տուգանքի գումարները հետ ստացել, այսպիսով ի սկզբանե տպավորություն է ստեղծվել, թե պետական բյուդջեն լիքն է, այնինչ դա ուղղակի պատրանք է, ոչ ավելին։
Կարծում ենք, նման խոսակցությունները հիմնազուրկ չեն կարող լինել, ու անհրաժեշտ է, որ այս հարցերի բացահայտմամբ զբաղվեն ավելի լրջորեն, ու թույլ չտան մեր երկրի հիմքում ունենալ թերի կատարված բյուջե, ու ստահոդ ինֆորմացիա մեր պետության ֆինանսական դրության վերաբերյալ։