Դավիթ Անանյանը շարունակում է իր մեջ կրել հին համակարգի բացասական իներցիան
Սոնա Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է .
Մինչ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը փորձում է քաղաքական հեղափոխությունը հացնել բոլոր ոլորտներ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է իր մեջ կրել հին համակարգի բացասական իներցիան : Ըստ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, Դավիթ Անանյանը ակտիվորեն իր բարեկամ-ընկերներին բարձր պաշտոնների է դասավորում: Չնայած նրան, որ հայտարարվել էր մրցույթ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի, բաժնի պետերիեւ օպերլիազորների հաստիքների համար, անտեսելով այն հանգամանքը որ իր ընկեր Գրիգոր Գալստյանը մասնակցելով գրավոր քննությանը չի կարողացել հավաքել անհրաժեշտ 80 բալը, կարգադրել է փոխել քննության արդյունքները և իր ընկերոջը նշանակել տվյալ հաստիքին: Հետաքրքրական է, որ դեռևս 90-ական թվականներին Դավիթ Անանյանը և Գրիգոր Գալստյանը համատեղ աուդիտորական ընկերություն են ունեցել և նրանց ընկեևությունը շատ մութ պատմություն ունի, սակայն օգտագործելով պաշտոնեական դիրքը չի կարելի «լավություն» անել ընկերներին և այդ ճանապարհին համկարգից դուրս թողնել իրապես արժանի մասնագետների: Այս նույն օրինակով Արմեն Օհանյանը, ով ևս ընկերական կապերի մեջ է ՊԵԿ նախագահի հետ, հանդիսանում է Արմավիրի օպերբաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, և այս դեպքում ևս կատարվել են խախտումներ անհրաժեշտ բալերը ավահովվելու համար: Հասկանալի է թե ինչու ՊԵԿ համակարգում ոչ միայն հեղափոխական, այլև ընդհանրապես դրական տեղաշարժեր տեղի չեն ունենում, և չենել կարող ունենալ քանի որ այստեղ շարունակվում է հնուց եկած խնամի-ծանոթ-բարեկամ պրակտիկան: ՊԵԿ-ի հանդեպ խորը դժգոհություններ առկա են թե՛ մանսավոր, թե՛ պետական սեկտորում գտնվողների կողմից : Դրա պատճառը մեկն է, համկարգում գերդասվում են բարեկամական կապերը բարձրակարգ մասնագիտական ունակություններից: Բազմիցս խոսվում է պետական կառավարման համակարգ բարձր որակավորում ունեցող անձանց ներգրավվելու անհրաժեշտության մասին, սակայն ըստ երևույթոին սա չի վերաբերում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին կամ Անանայանն ուղղակի անտեսում է դրանք: Հետևություններ անել իրոք հարկավոր է...




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան