Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված պատարագ՝ Իսպանիայում՝ հայազգի բարերար Արման Մայիլյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
Կորոնավիրուսի (Covid19) համաճարակի հետևանքով, Իսպանիայում տիրող արտակարգ դրության պատճառով՝ այս տարի Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման՝ նախապես ծրագրված միջոցառումները փոփոխության ենթարկվեցին և իրականացվեցին առցանց։ Ճգնաժամը չէր կարող ստիպել, որ մոռանանք, չոգեկոչենք և չպահանջենք անհերքելին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման համար նախատեսված միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 24-ին, ժամը 21։00-ին, մոմավառությամբ՝ բնակարաններում, փողոցներում, այնուհետև սկսվեց լուսանկարների և տեսահոլովակների առցանց արշավ։ Ծրագրերին իրենց մասնակցությունն են ունեցել հանրահայտ ջութակահար, Իսպանիայում հաստատված Արա Մալիքյանը, ինչպես նաև այլ արվեստագետներ, գիտնականներ, գործարարներ, լրագրողներ, մտավորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և հասարակական ակտիվիստներ։ Իսկ ահա հայազգի բարերար Արման Մայիլյանի նախաձեռնությամբ պատարագ մատուցվեց Բարսելոնայի Սանտա Մարիա Ռեինա եկեղեցում, եպիսկոպոս Մոնս Խաոմե Գոնսալեսի օրհնությամբ: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Իսպանիայում գործող հայկական կազմակերպությունները ստեղծել էին ֆեյսբուքյան էջ և համապատասխան հեշթեգով՝ #MemoriayJusticia1915 կոչ էին արել Իսպանիայում հաստատված հայերին և մեր օտարազգի բարեկամներին, համախոհներին միանալ նախատեսված ֆլեշմոբերին՝ պահպանելով կազակերպչական ցուցումները։ Հիշում ենք և պահանջում:





















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...