Կինը ոսկեղենը տվել էր ծանոթին, ապա կողոպուտ և բնակարանային գողություն բեմականացրել (տեսանյութ)
Ապրիլի 8-ին Գյումրու Մսի կոմբինատ թաղամասում 31-ամյա կնոջ էին կողոպտել։ Դեպքի վերաբերյալ ոստիկանության Կումայրիի բաժնում ապրիլի 8-ին, ժամը 12-ի սահմաններում, հաղորդում էր ստացվել։
Կնոջ հայտնածով՝ վաղ առավոտյան աշխատանքի գնալիս մի երիտասարդ մոտեցել ու պահանջել էր զարդերը։ Այդ ընթացքում դիմացից մեկ այլ երիտասարդ էր մոտեցել, հանել ոսկյա ականջօղերն ու մատանին և փախել։
Դեպքի փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։
Կումայրիի ոստիկանները հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ապրիլի 10-ին բաժին դիմեց կողոպտված կնոջ մայրը։ Նրա հաղորդման համաձայն՝ հարմարեցված բանալիով բացել էին տան դուռը, գողացել փող ու ոսկյա շղթա՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս։ Այս դեպքի առթիվ էլ քրեական գործ հարուցվեց բնակարանային գողության հատկանիշներով։ Կումայրիի քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային քննչական բաժնի հետ, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Օրեր տևած հետևողական աշխատանքի, նաև քննչական գործողությունների շնորհիվ իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ և՛ կողոպուտը, և՛ բնակարանային գողությունը, այսպես ասած՝ բեմականացված են։
Քննությանը հայտնի տվյալների համաձայն՝ 31-ամյա կինը իր ականջօղերն ու մատանին տվել էր Վանաձորում հաշվառված, բայց Գյումրիում բնակվող իր 28-ամյա ծանոթին։ Նրան էր տվել նաև տանը դրված կախազարդով ոսկյա շղթան ու խառնշտել բնակարանը՝ մոր մոտ բնակարանային գողության տպավորություն ստեղծելու համար։
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդը ոսկեղենը ծանոթուհու անվամբ գրավադրել է Գյումրիի գրավատներից մեկում։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...