Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ (տեսանյութ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ:
Նախագահը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցել վետերանին և բարեմաղթանքներ հղել։ «Այս տոնը բոլորի տոնն է։ Կարևոր է, որ բոլորս հիշենք և դասեր քաղենք,-մասնավորապես ասել է նախագահը։-Հաղթանակի ամենակարևոր գրավականը եղել է միասնականությունը։ Մեր բոլոր ապագա հաղթանակները կապված են լինելու մեր միասնականության հետ՝ որպես քաղաքացիներ, որպես հայեր՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»։
Մեծ հայրենականի վետերանը շնորհակալություն է հայտնել ուշադրության ու հոգատարության համար՝ ընդգծելով, որ հաղթանակը ընդհանուր տոն է։ «Մաղթում եմ, որ ապրենք անամպ երկնքի տակ, որ մեր երեխաները միշտ լինեն առողջ, երջանիկ և կարողանան հասնել իրենց բոլոր նպատակների։ Ցանկանում եմ, որ կարողանանք մեր երիտասարդներին դաստիարակել այնպես, որ պատասխանատվություն զգան այս երկրի համար, գիտակցեն, որ ապագան իրենցն է»,-ասել է մարտի բովով որպես կապավոր անցած վետերանը, որը պատերազմից հետո մանկավարժական գործունեությամբ է զբաղվել։
Նախագահ Սարգսյանն անսպառ եռանդ ու երկար տարիների կյանք է մաղթել տիկին Ռոզալիային։






















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...