Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. հնչել են կրակոցներ. Կա վիրավոր. Գյուղացիները փակել են երկաթգիծը (ֆոտո)

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ, կա առնվազն մեկ վիրավոր:

Համայնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս պահին փակել են Երեւան-Գյումրի երկաթգիծը։

«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասաց նա։

Աբովյանի խոսքով՝ Նարեկ Մելքոնյանը նշան է պահել ցուցարարների ոտքերին եւ վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը. «Որսորդական զենքով էր կրակում։ Մոտ մի 4-5 պատրոն կրակեց, որից երեքը իմ ուղղությամբ էր, մյուս մեկն էլ կպավ ընկերոջս՝ Սեյրանին»:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Զարթոնքի գյուղապետ Պարույր Սագսյանի հետ, ով Նարեկ Սարգսյանի պապն է: Ըստ նրա՝ ցուցարարներն առավոտյան հարձակվել են իր աղջկա՝ Մանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»,- ասաց նա, եւ ավելացրեց, որ այդ պահին ոստիկանները եկել են հանդարտեցնելու բախումները, իսկ բնակիչները ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խբել։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մեկ հոգի որսորդական հրացանի կոտորակից ստացել է վնասվածք. «Այո, ոստիկանության բաժին տարվել են մի քանի քաղաքացիներ, եւ այս պահին ոստիկանները կարգն են փորձում պահպանել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 14։00-ի սահմաններում Զարթոնքի բնակիչների եւ դպրոցի աշխատողների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Գյուղապետի դուստրը՝ Մանուշ Սարգսյանը, համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենն է, որը, ըստ բնակիչների՝ հայհոյել է գյուղի կանանց։

Մեքենայից տղամարդու նման հայհոյում էր գյուղի կանանց. Զարթոնքում բողոքում են նաեւ գյուղապետի աղջկանից (ֆոտո)