Խոստանում ենք սեղմ ժամկետում լուծել խնդիրը». «Սանիթեք»-ը ներողություն է խնդրում Երեւանում համատարած աղբի համար
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ ներողություն է խնդրում Երեւանում աղբահանության ոլորտում ստեղծված վիճակի համար:
Նշենք, որ Երեւանի փողոցներում աղբամանները լեփ-լեցուն նե, եւ մարդիկ իրենց աղբը դնում են աղբամանների կողքին: Ողջ քաղաքում գրեթե նույն վիճակն է, որոշ տեղերում աղբամանները ծանրությունից շրջվել են ու աղբը տարածվել է փողոցով մեկ:
Այս առնչությամբ, «Սանիթեք»-ի տարածած հայտարարությունում ասվում է.
«Հարգելի՚ երեւանցիներ, քաղաքի հյուրեր
«Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Դեռեւս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։
«Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել եւ չի ստացել ոչ մի փոխհատուցում։
Տեղեկացնում ենք, որ ընկերության եւ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության եւ քաղաքապետարանի համագործակցության նոր ձեւաչափի քննարկման գործընթացը։
Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը եւ խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը եւ վերջնականապես ունենալ անաղբ եւ մաքուր Երեւան»:
Ավելի վաղ թեմայի վերաբերյալ գրառում էր արել եւ լուսանկարներ էր տարածել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ստեղծված վիճակը որակելով «աղբավանդալիզմ»:
«Սա Երեւանն է եւ վե՞րջ». Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան